Իսպանիայում երրորդ օրն անընդմեջ շարունակվում են աշակերտների և ուսանողների բողոքի ակցիաները: Այս մասին հաղորդում է MIGnews.com-ը:
Աշակերտները երկրի 70 քաղաքներում իրենց բողոքն են արտահայտում կրթական ոլորտի ծախսերը 50 տոկոսով կրճատելու կառավարության ծրագրերի դեմ: Արհմիությունների փոխանցմամբ՝ դժգոհության զանգվածային արտահայտման պատճառը ուսման վարձի կրկնակի թանկացումն ու կրթաթոշակների կրճատումն է:
Ավելի քան 3 մլն երիտասարդներ արտահայտել են իրենց անհամաձայնությունը` ասելով, որ Ժողովրդական կուսակցության կառավարությանը թույլ չեն տա ոչնչացնել ժողովրդական կրթությունը:











































