Լրագրողներն այսօր ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանից հետաքրքրվեցին` ինչո՞ւ է «կրակն ընկել ՀՀԿ-ի ետևից»: Նախ` ՀՀԿ համերգի ժամանակ փուչիկները պայթեցին, հետո էլ վերջին տոնակատարությունների ժամանակ հրդեհներ գրանցվեցին:
«Իմիջիայլոց, կարող եմ նուրբ պատասխան տալ՝ Դանկոյի սիրտն էլ էր վառվում»,- պատասխանեց Գալուստ Սահակյանը` հավելելով. «Ժողովուրդն ասում ա՝ էդքան ո՞ւմ վրա կռռաս, որ մի փորձանքի չգա»:
Հարցին` ճի՞շտ է, որ ՀՀԿ-ական Ռուբեն Թադևոսյանն է եղել փուչիկների պատվիրատւն, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Եթե որևէ կուսակցություն մեքենա է վարձում՝ էքսկուրսիա գնալու, մեքենան շուռ է գալիս, էդ կուսակցությունը մեղավո՞ր է: Եթե գնում ես, էդ փուչիկը առնում` բերում ես, նշանակում է` Թադևոսյան Ռուբի՞կն է մեղավոր»:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի











































