Thursday, 25 06 2026
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտել
«Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնում անշուշտ կլինեն հաղթողներ, սակայն պարտվողներ չեն լինելու. Դանիել Դանիելյան
ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը
Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Խոնդկեր Թալայի հանդիպմանը անդրադարձ է եղել ՄԱԿ80 նախաձեռնության շրջանակներում նախատեսվող բարեփոխումներին
Կանցկացվի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Երևանի բաց առաջնություն միջազգային հուշամրցաշար
Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Քննարկվել է սոցիալական տաքսի ծառայության ծրագրի երկրորդ փուլի իրականացումը
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը

«Ես դեմ չեմ, եթե մեր թեկնածուին ԲՀԿ-ն պաշտպանի»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Աբովյանի նախկին քաղաքապետ, ՀԱԿ Աբովյանի կառույցի ղեկավար, ՀՀՇ անդամ Գրիգոր Ոսկերչյանը, որը նախագահական ընտրություններում ՀԱԿ թեկնածու տեսնում է միայն Լևոն Տեր-Պետրոսյանին:

– Պարոն Ոսկերչյան, ժամանակին ՀԱԿ ակտիվ անդամ էիք, քաղբանտարկյալ եք եղել, այժմ ՀԱԿ-ում Ձեր որդեգրած պասիվ դիրքն ինչպե՞ս կմեկնաբանեք:

– Պասիվ դիրք չէ, որովհետև եթե ղեկավարում եմ ՀԱԿ մասնաճյուղերից մեկը, ապա դա չի կարող պասիվ կոչվել: Պարզապես մամուլում հանդես չեմ գալիս: Նաև` չեմ մասնակցում հրապարակային քննարկումներին:

– 2008թ., որքան հիշում եմ, Աբովյանում Գագիկ Ծառուկյանի թիկնապահների կողմից ծեծի էին ենթարկվել Տեր-Պետրոսյանի վստահված անձինք` անգամ մի կին:

– Հանուն այսօրվա իշխանությունների, որոնց նկատմամբ ընդդիմադիր կեցվածք ունի նույն ԲՀԿ-ն: …Ոչ միայն կին էր ծեծվել, շատերը:

– Որևէ մեկը պատասխան տվե՞ց դրա համար:

– Ո՛չ, որևէ մեկը պատասխան չտվեց դրա համար: Քրեական գործ մի մասով հարուցվեց: Մյուս դեպքերում` չհարուցվեց նույնիսկ:

– Իսկ չե՞ք կարծում, որ այսօրվա ՀԱԿ-ը 2008-ի ժողովրդականությունը չի վայելում մասնավորապես ԲՀԿ հանդեպ լոյալ վերաբերմունքի պատճառով:

– Ես կարծում եմ, որ այդ թեմատիկան հատկապես ուռճացվում է ինձ համար հասկանալի և անհասկանալի դրդապատճառներով: Ես չեմ կարծում, որ էդտեղ էնքան լրջություն կա: Օրինակ` ես ՀԱԿ Աբովյանի մասնաճյուղի ղեկավարն եմ, ընդ որում` Աբովյանի, որտեղ ԲՀԿ-ն ուժեղ է, և ես այդ թեքումը կամ հակվածությունը որևէ կերպ չեմ նկատում, և որևէ մեկն ինձ որևէ բառ կամ անուղղակի կերպով չի ասել, որ մենք ԲՀԿ հետ այսպես կամ այնպես: Ինձ համար անհասկանալի է այդ թեմայի ուռճացումը:

– Սակայն միասնական շտաբ էր գործում:

– Հա գործում էր միասնական շտաբ, դա կարող էր լինել ամենատարբեր ուժերի հետ, Դաշնակցությունն էլ կար, ինչի չե՞ք խոսում Դաշնակցության մասին: Գիտեք, որ ՀՅԴ-ի հետ խիստ գաղափարական տարաձայնություններ ուներ Լևոնը, բայց միասնական շտաբն ընդամենը իմաստ ուներ նախընտրական շրջանում: Մեծ դեր էլ չկատարեց, բայց հարմար գտան համագործակցելու` համագործակցեցին, այլևս դա չի գործում: Այդ անվերջ քննարկումը` ԲՀԿ-Կոնգրես, ես արհեստական եմ տեսնում: Ես դրա լուրջ հիմքերը չեմ տեսնում:

– Իսկ այն, որ ՀԱԿ-ում կա թև, որը չի քննադատում ԲՀԿ-ին, որը պատրաստակամ է համագործակցել, դա՞ էլ չեք տեսնում:

– Տեսնում եմ, ինչու չեմ տեսնում:

– Դրան ինչպե՞ս եք վերաբերվում:

– Ես դրան վերաբերվում եմ հետևյալ կերպ. ցանկացած ուժ, որ կառավարության, իշխանության կազմում չէ, նրան քննադատելու շատ կարիք չկա: Ինչպես այլ ուժեր հիմա նույնպես շատ չեն քննադատվում: Երբ Դաշնակցությունը դուրս եկավ կոալիցիայից, անկախ որքան էր լուրջ դա, միևնույն է` քննադատությունը նրա հանդեպ թուլացավ: Ես կարծում եմ, որ ընդդիմության քննադատության թիրախը միշտ պիտի լինի իշխող ուժը: Թե որքանով է ԲՀԿ-ն օպոզիցիա և այլն, դա առանձին քննարկման նյութ է, բայց կառավարության կազմում չէ և ամբողջ ուժերը լարել ԲՀԿ-ին քննադատելու, իմաստ չունի: Ես անձամբ իմաստ չեմ գտնում` անկախ, թե ինչպես եմ տրամադրված նրանց նկատմամբ:

– Ասել է թե` սխալ չե՞ք համարում ՀԱԿ քաղաքականությունը ԲՀԿ հարցում:

– Դա ոչ թե Կոնգրեսի քաղաքականությունն է, այլ մամուլի տեսակետն է` իբր Կոնգրեսն այդպիսի քաղաքականություն է վարում: Իրական քայլեր չկան:

– Ակնհայտ է, սակայն, որ Կոնգրեսում խմորումներ կան. Կոնգրեսի մի թևը խիստ դեմ է ԲՀԿ թեկնածուին սատարելուն, ԲՀԿ-ի հետ միասնական թեկնածու ունենալուն, մյուս կողմն այնքան էլ դեմ չի, չի բացառում, որ մնան բան լինի:

– Ես դեմ չեմ, եթե մեր թեկնածուին ԲՀԿ-ն պաշտպանի: Լևոն Տեր-Պետրոսյանին նկատի ունեմ: …Ես չեմ հանդիպել ՀԱԿ-ում որևէ քաղաքական գործիչ, որն ինձ մոտ ասի, որ պատրաստ է պաշտպանել ԲՀԿ թեկնածուի:

– Դուք ՀՀՇ անդամ եք, ՀՀՇ-ում քննարկվե՞լ է նախագահական ընտրություններում ՀԱԿ թեկնածուի հարցը, և Դուք ո՞ւմ եք տեսնում այդ դերում:

– Ես իմ, ոչ ՀՀՇ-ի անունից կարող եմ ասել, որ զուտ իմ տեսակով, անկախ բոլոր թեր և դեմ փաստարկների, անկախ վերջին շրջանում տեղի ունեցած քաղաքական ելևէջների, միևնույն է, ես համարում եմ, որ այսօրվա Հայաստանում դեռևս չունենք Լևոն Տեր-Պետրոսյանին համարժեք քաղաքական գործիչ, որին և պատրաստ կլինենք պաշտպանել և որին ես կհավանեմ և կցանկանամ տեսնել երկրի ղեկին:

– Սակայն Լևոն Տեր-Պետրոսյանը կարծես կամուկացի մեջ է, և օրինակ` ՀԱԿ անդամ Պետրոս Մակեյանը հայտարարել է, որ եթե ոչ Լևոնը, ապա Նիկոլը ավելի երիտասարդ է և բազմաթիվ պարամետրերով համապատասխանում է: Եթե Նիկոլ Փաշինյանն առաջադրվի, ինչպես կգնահատե՞ք այդ թեկնածությունը:

– Այդ առումով դեռ ես կողմնորոշված չեմ: Միայն փաստի առաջ կանգնելուց հետո կքննարկեմ այդ թեման: Ես ասեցի, որ ավելի պատրաստված և մեր նպատակների իրագործման իմաստով Լևոն Տեր-Պետրոսյանից լավը չեմ տեսնում այս պահին: Ինքը կորոշի, իհարկե, իր անելիքը, բայց դրանից հետո կարելի է մտածել այլ բաների մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում