Քրիշտիանու Ռոնալդուն վստահեցնում է, որ Պորտուգալիայի ազգային հավաքականի վերջին անհաջողությունները կապված չեն հանդերձարանում տեղի ունեցող միջադեպերի հետ:
Պորտուգալական լրատվամիջոցները հայտնել են Ռոնալդուի և Նանիի միջև միջադեպի մասին, սակայն «Ռեալ»-ի հարձակվողը Facebook-ի միջոցով հերքել է այդ տեղեկատվությունը:
«Մենք չենք գրանցել ցանկալի արդյունքներ, սակայն վստահեցնում եմ, որ մեր թիմը միասնական է, իսկ այսօրվա նորություններն իրականությանը չեն համապատասխանում: Վստահ եմ, որ մենք կանցնեք աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ»,- գրել է Պորտուգալիայի ընտրանու առաջատարը:











































