Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի տեղակալ Ադամ Սթերլինգն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը.
«Ղարաբաղյան հակամարտությունը շարունակում է մնալ տարածաշրջանի երկարատև կայունության ու զարգացման ճանապարհին ընկած մեծագույն խոչընդոտը: ԱՄՆ-ը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում շարունակում է աշխատել Հայաստանի և Ադրբեջանի համար անհրաժեշտ պայմանների ու վստահության մթնոլորտի ստեղծման ուղղությամբ՝ հակամարտության խաղաղ կարգավորման հարցում իրական առաջընթացի հասնելու համար:
Հակամարտության նկատմամբ ԱՄՆ դիրքորոշումը շարունակում է մնալ անփոփոխ. ԱՄՆ-ը հավատարիմ է հակամարտության խաղաղ, բանակցային ճանապարհով կարգավորմանը, քանի որ դա տարածաշրջանի զարգացման համար միակ ուղին է»:










































