ՀՀԿ-ում որոշել են կուսակցության համագումարն անցկացնել դեկտեմբերին, որի հիմնական նպատակը Սերժ Սարգսյանին միաձայն ՀՀԿ նախագահի թեկնածու հռչակելն է: Սերժ Սարգսյանի շտաբի պետն ամենայն հավանականությամբ կլինի Հովիկ Աբրահամյանը, ով նրա շտաբի պետն էր նաև 2008 թվականին: Մինչ այդ` ՀՀԿ սկզբնական կազմակերպություններում ժողովներ կանցկացվեն` ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակների ընտրության համար:










































