Ռուս բժիշկները հայտնում են, որ ծխողները նիհարում են, քանի որ իրենց օրգանիզմներում տեղի են ունենում նույն գործընթացները, ինչը նկատվում է նաև օնկոլոգիական, թոքային հիվանդություններ ունեցողների և տուբերկուլյոզով հիվանդների մոտ:
Ծխախոտից հրաժարվելու ՌԴ կենտրոնի ղեկավար Գալինա Սախարովայի խոսքով՝ ծխելուց հրաժարվելուց հետո մարդիկ գիրանում են ոչ թե սթրեսի պատճառով, այլ ախորժակի վերականգնման և նյութափոխանակության կարգավորման շնորհիվ: Ծխելու ժամանակ նվազում է ախորժակը, իսկ արագ նյութափոխանակությունը տեղի է ունենում սպիտակուցների և հանքանյութերի փոխանակման խաթարման արդյունքում: Օրգանիզմը կորցնում է իրեն անհրաժեշտ օգտակար նյութերը, այսինքն՝ տեղի են ունենում այն գործընթացները, ինչ ծանր հիվանդությունների ժամանակ:
Ծխելը թողնելուց հետո, նյութափոխանակությունը նորմալանում է, ածխաջրերի, սպիտակուցների և հանքանյութերի կորուստը՝ նվազում:
Դա հանգեցնում է քաշի ավելացման, սակայն չափավոր սնվելու, սպորտով զբաղվելու և ակտիվ կենսակերպ վարելու շնորհիվ հնարավոր է ավելորդ կիլոգրամներից խուսափել:











































