Երեկ «Որսորդ» խանութի տնօրեն Վահան Գրիգորյանը, ի պատասխան «Հայկական ժամանակ»-ի թղթակցի հարցի, թե պաշտոնյաներից ովքեր են որսի սիրահար, ասել է` շատ-շատ են: «Եթե մեկին զանգում եք, չի պատասխանում, ուրեմն` որսի է»,- պատկերացում կազմելու համար, թե ինչ չափի որսի սիրահար են պաշտոնյաները, հուշել է Գրիգորյանը:
Նա ներկայացրել է նաև իր խանութում զենքի վաճառքի վիճակագրությունը և իր տեսակետը հայտնել «Զենքի մասին» օրենքի վերաբերյալ: Ի դեպ, ՀՀ ոստիկանությունից «ՀԺ»-ին հայտնեցին, որ «Զենքի մասին» նոր օրենքի նախագիծը, որը դեռևս օգոստոսին ներկայացվել էր կառավարության հաստատմանը, վերադարձվել է հեղինակին` լրամշակման նպատակով:









































