Sunday, 28 04 2024
Բաքվի «երկկողմ» հնարքը
Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման համար միջազգային պայքարը կշարունակվի մինչև դրա վերջնական հատուցումը․ Պրոկոպիոս Պավլոպուլոս
Սյունիքի մարզում իրանական ավտոբուսի վթարի զոհերի թիվն ավելանում է. նոր մանրամասներ ՆԳՆ-ից
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
23:15
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
Մենք կանգնած ենք «հայրենիք» և «պետություն» հասկացությունների նույնականացման անհրաժեշտության առաջ
Քաղաքացու օրվա առթիվ վարչապետը հանդես է եկել բանախոսությամբ
Նիկոլ Փաշինյանն այցելել է Բերդկունք ամրոց
Վարչապետը Գավառում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների աշխատանքներին
Իսկ եթե Ռուսաստանն է Հարավային Կովկասում «միջազգային իմպերիալիզմի դեմ երկրորդ ճակատ ստեղծու՞մ»
Այս ամենը ունի զուգահեռներ Կարսը հանձնող բոլշեվիկյան տականքի հետ
Եկեղեցին իրավունք չունի սահմանազատման պրոցեսին միջամտել․ քաղաքացիական պատերազմ են հրահրում
Գլենդելում էլ են հայեր ապրում, իմ հայրենի՞քն է. Նիկոլ Փաշինյան
3 զոհ, 6 տուժած․ Սյունիքում ավտոբուսը գլորվել է ձորը
Սահմանազատումը բախվում է անվտանգային խնդիրների. անկայունություն կարող է բերել, ոչ թե՝ խաղաղություն
Էրդողանը «ոտքը կախ է գցում». մաքոքի արագացող պտույտները
Գավառի կենտրոնական հրապարակում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների ձեռքի աշխատանքներին
20:30
Կուբայում մահացած կանադացու մարմինը սխալմամբ ուղարկել են Ռուսաստան
Քաղաքացու օրվա կապակցությամբ ՀՀ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
19:45
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
14,000 ծառ՝ Հայաստանի երեք մարզում իրականացված համապետական ծառատունկի ընթացքում
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
ՀՀ ԱԳՆ-ը շնորհավորել է Հարավաֆրիկյան Հանրապետությանն՝ Ազատության օրվա կապակցությամբ
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիդեռլանդների թագավորին
Շուշիում ադրբեջանցի սակրավոր է վիրվորվել
Այլընտրանքը հավերժ պատերազմն է. ուռա-հայրենասիրությունից գիտակցաբար ենք հրաժարվել
Վահանավանքի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ

Առևանգված աղջիկը չգիտեր, որ առևանգված է

Ամբաստանյալ Հրանտ Ստեփանյանը այսօր վերաքննիչ քրեական դատարանում իր կատարած հանցանքը բնութագրեց որպես «անհեթեթություն»: Նա չկարողացավ բացատրել, թե ինչու էր կատարել անմտածված, անխելամիտ արարքը, որի համար մեղավոր է ճանաչվել ու արդեն դատապարտվել ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով:

Հեշտ է, իհարկե, կատարվածը այսօր «անհեթեթություն» անվանել: Բայց այն, ինչ ձեռնարկել ու իրագործել էր 29-ամյա Հրանտ Ստեփանյանը, համարվում է մարդու դեմ ուղղված ծանր հանցագործություն: Առաջադրված մեղադրանքի համաձայն՝ նա շահադիտական դրդումներով, խաբեության միջոցով մարդ էր առևանգել:

Հրազդանցի է Հրանտ Ստեփանյանը: Անհատ ձեռներեց է եղել, ձեռնարկությունն էլ անվանել է հենց իր անունով: Զբաղվել է ոսկերչական իրերի արտադրությամբ և վաճառքով: Սակայն գործարարությունը Հրանտին ոչ հարստություն էր բերել, ոչ բարեկեցություն: Ընդհակառակը: Խոշոր պարտքեր էր կուտակել ու ընկել այդ պարտքերը ինչ-որ կերպ մարելու մտատանջության մեջ:

Ելնելով նրանից, թե ինչ որոշում էր կայացրել Հրանտը, ինչ էր ձեռնարկել՝ կուտակած պարտքերը մարելու համար, կարելի է հետևություն անել, թե ինչու էր պարտքերի մեջ թաղվել:

Նա ընտանիք ունի՝ կին, երկու մանկահասակ երեխա՝ չորս և հինգ տարեկան: Դրան զուգահեռ հանդիպել էր իր համաքաղաքացի Հերմինեի հետ, ընկերություն էր արել:

Հերմինեն գիտեր Հրանտի ընտանեկան վիճակի մասին: Բայց Հրանտը, երևի, աղջկան համոզել էր, թե միայն նրան է սիրում:

Կուտակած պարտքերը մարելու ծանր խնդիրը Հրանտը վճռել էր լուծել Հերմինեի միջոցով: Աղջիկը, Հրանտի կարծիքով՝ ունևոր, պատգամավոր հորեղբայր ուներ, որը պիտի որ ոչինչ չխնայեր եղբոր դստեր համար: Հրանտի մտքի փայլատակումն այն էր, որ կառևանգի Հերմինեին, ապա կզանգի նրա հորեղբորը՝ Մխիթարին, ու կպահանջի աղջկա փրկագինը:

Վճռել էր և գործի անցել: 2012 թվականի մայիսի 2-ին նա հանդիպել էր Հերմինեին, համատեղ ամուսնական կյանքով ապրելու առաջարկ արել, ստացել աղջկա համաձայնությունը և նրան բերել Երևան, 17-րդ թաղամաս, Նազարբեկյան փողոցի 22 շենք: Մարդը հատուկ բնակարան էր վարձակալել: Մինչ աղջիկը կպատկերացներ համատեղ կյանքի երջանիկ ընթացքը, Հրանտը վերցրել էր նրա բջջային հեռախոսը, առանձնացել և զանգահարել աղջկա հորեղբորը՝ թե ձեր եղբոր դուստրն առևանգված է, նրան կստանաք 150 հազար դոլար փրկագին վճարելուց հետո:

Հրանտ Ստեփանյանի ֆինանսական խնդիրները, սակայն, աղջիկ առևանգելով չէին լուծվել: Որովհետև, ի տարբերություն ձեռնարկատեր Ստեփանյանի, աղջկա հորեղբայրը իրատես էր ու գործի մարդ. նա անմիջապես ահազանգել էր համապատասխան մարմիններին, և զանգահարումից կարճ ժամանակ անց արկածախնդիր ձեռնարկատերը բացահայտվել ու բռնվել էր ԱԱԾ աշխատակիցների կողմից:

Բացահայտումն այնքան օպերատիվ էր կատարվել, որ տուժող ճանաչված աղջիկն այդպես էլ չէր հասցրել իմանալ, թե ինչ նպատակով էր իրեն Երևան բերել ու 17-րդ թաղամասում բնակեցրել Հրանտ Ստեփանյանը: 150 հազար դոլար փրկագնի մասին աղջիկն իմացել էր տուն վերադառնալուց հետո:

Դեպքի հաջորդ օրը՝ մայիսի 3-ին, Հրանտ Ստեփանյանը արդեն կալանքի տակ էր: Նա իրեն լիովին մեղավոր էր ճանաչել ու անկեղծորեն զղջացել:

2012 թվականի սեպտեմբերի 3-ին Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը՝ Վարդան Աբրահամյանի նախագահությամբ, արագացված ընթացակարգով քննեց գործը, ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով՝ մարդ առևանգելու համար մեղավոր ճանաչեց իր մեղքը լիովին ընդունող Հրանտ Ստեփանյանին ու դատապարտեց 5 տարի ազատազրկման: Դատարանում տուժողների անունից հանդես եկող ներկայացուցիչը միջնորդել էր, որ ամբաստանյալին պատժեն օրենքի ամբողջ խստությամբ, իսկ մեղադրողը հենց 5 տարի ազատազրկում էր միջնորդել:

Դատավճռի դեմ վերաքննիչ բողոք էր բերել Հրանտ Ստեփանյանի շահերի պաշտպան Էլիզա Կոստանյանը: Պաշտպանը միջնորդել էր Ստեփանյանի նկատմամբ պայմանական դատապարտություն կիրառել՝ հաշվի առնելով նրա խնամքին երկու մանկահասակ երեխայի առկայությունը, ընտանեկան վիճակը, անկեղծորեն զղջալ, սեփական սխալը հասկանալը և ուղղման ճանապարհին կանգնած լինելը:

Վերաքննիչ քրեական դատարանում այս գործով ամբաստանյալի շահերի պաշտպանի բերած բողոքի քննությունն այսօր կատարեցին նախագահող դատավոր Գագիկ Ավետիսյանը, դատավորներ Եվա Դարբինյանն ու Սերգեյ Չիչոյանը: Գործը քննվելու էր վճռաբեկության կարգով: Ահա թե ինչու դատական նիստի անցկացման օրվա ու ժամի մասին պատշաճորեն ծանուցված մեղադրողի և տուժողների բացակայության պայմաններում բողոքի քննությունն սկսվեց ժամանակին ու ավարտվեց դատարանի որոշման հրապարակումով:

Ստեփանյանի շահերի պաշտպան Է. Կոստանյանը իր բողոքը ներկայացրեց՝ ասելով. «Առկա են բոլոր հիմքերը Ստեփանյանին պայմանական դատապարտության ենթարկելու համար»: Բայց թվարկվեցին այն մեղմացուցիչ հանգամանքները, որոնք ընդհանուր իրավասության դատարանն արդեն իսկ հաշվի էր առել դատավճիռը կայացնելիս:

Վերաքննիչ դատարանի դատավորական կազմը պաշտպանի բերած բողոքն ունկնդրելուց հետո քննախույզ հայացքով նայեց ամբաստանյալ Հրանտ Ստեփանյանին: Վերջինս երդվյալ հանցագործի տեսք չուներ, հանդարտ, բարետես երիտասարդ էր: Նախագահողը տարակուսեց.

-Բոյով-բուսաթով, տեսքով երիտասարդ եք, արտաքինից մտածող մարդու տպավորություն եք թողնում: Ինչով կարող եք բացատրել ձեր հանցավոր արարքը: Միթե իրոք կարծում էիք, թե ձեր պահանջած գումարն այդ եղանակով ստանալու եք ու ձեր խնդիրները այդ ճանապարհով պիտի լուծեք:

-Ես չեմ հասկացել, թե ինչ եմ արել: Իմ քայլը խելամիտ չէր, անլուրջ էր, բայց ինչ արած…

-Անլուրջ՝ էն էլ է՜դ չափի: Ընտանիք ունեք, երեխաներ, նրանց մասին բոլորովին չեք մտածել… Պարտքերն էլ, երևի, չեք փակել:

-Չեմ փակել, բայց կփակեմ, ես չեմ հրաժարվել…

-Իսկ միգուցե պարտքերից խուսափելու համար եք անհեթեթ, բայց ծանր հանցանք գործել: Մտածել եք՝ կբռնվեք, որոշ ժամանակ կազատվեք պարտատերերից…

-Ոչ, ես դրա մասին չեմ մտածել… Իսկ առևանգված աղջիկը չի էլ իմացել, որ առևանգված է, որ հորեղբորից գումար եմ ուզել…

Երբ դատարանը պետք է հեռանար խորհրդակցական սենյակ, Հրանտ Ստեփանյանը մի վերջին ճիգ գործադրեց.

-Խոսք եմ տալիս, որ ուղղվելու եմ: Միանշանակ:

Որոշ ժամանակ անց հրապարակվեց դատարանի որոշումը: Պաշտպանի բողոքը մերժվեց: Ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը մնաց ուժի մեջ: Դատարանը եզրակացրել էր, որ կատարած հանցագործության համար ամբաստանյալը պետք է պատիժ կրի ազատազրկման ձևով: Միանշանակ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում