Thursday, 25 06 2026
Ռուսաստանն իր քայլերով Հայաստանին դրդում է միաբևեռ արտաքին քաղաքականության
Նոր Ազդակ Թուրքիայից Երևանին և Բաքվին. Անկարան վերջնական խաղաղություն է ուզում
Ղալիբաֆը սահմանեց․ Ադրբեջանը Իրանի բարեկամն է
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտել
«Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնում անշուշտ կլինեն հաղթողներ, սակայն պարտվողներ չեն լինելու. Դանիել Դանիելյան
ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը
Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Խոնդկեր Թալայի հանդիպմանը անդրադարձ է եղել ՄԱԿ80 նախաձեռնության շրջանակներում նախատեսվող բարեփոխումներին
Կանցկացվի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Երևանի բաց առաջնություն միջազգային հուշամրցաշար
Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Քննարկվել է սոցիալական տաքսի ծառայության ծրագրի երկրորդ փուլի իրականացումը
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը

Երբ չափանիշներդ հորիզոնական են, դու լքում ես երկիրը, ուղղահայաց նայելու դեպքում՝ ամեն ինչ ընկնում է իր տեղը (տեսագրություն)

«Առաջին լրատվական»-ի «Սիրանկյուն» հաղորդաշարի զրուցակիցն է ՀՀ վաստակավոր արտիստ Միքայել Պողոսյանը:

 Դերասան Միքայել Պողոսյանը օրերս Ռումինիայի միջազգային կինոփառատոնին արժանացել է «Լավագույն դերասան» մրցանակին: Հայաստանը փառատոնին ներկայացել էր «Եթե բոլորը» ֆիլմով: Բացի այդ, «Եթե բոլորը» ֆիլմն ընդգրկվել  է նաև «Օսկար» մրցանակաբաշխության ընդլայնված ցանկում՝ «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում: «Օսկար» մրցանակաբաշխությունը տեղի կունենա փետրվարի 24-ին:

 – Պարոն Պողոսյան, «Եթե բոլորը»  ֆիլմը հունվար ամսից էկրանին է, այն մեծ արձագանք ստացավ թե՛ հայ, թե՛ ռուս հասարակության շրջանում: Ո՞րն է ֆիլմի հաջողության գրավականը:

 – Կարծում եմ՝ որևէ արվեստի ստեղծագործության հաջողության գրավականը մարդկանց հետ մարդավարի խոսելն է: Շատ անգամ ընկնում ես արվեստի չափանիշների հետևից՝ մոռանալով ընդհանրապես ում համար ես անում: Հնարավոր չէր այսպիսի թեմայի շուրջ խոսել ուրիշ լեզվով, սա այս քսան տարիների ընթացքում կուտակված վերաբերմունքն էր պատերազմին, որով մենք անցանք, և առաջին հերթին այն մարդկանց, ովքեր հաղթեցին պատերազմում:

 – Այսինքն՝ փորձեցիք պատերազմի մասին խոսել սիրո՞ միջոցով…

 – Պատերազմի մասին խոսել այն մարդկանց միջոցով, որոնց սիրո արդյունքում էր հենց իրենց հաղթանակը, իրենց սխրանքը: Այսօր, բարեբախտաբար, այդ մարդիկ մեր մեջ են, ապրում են, բայց շատերի համար պատերազմը չի ավարտվել, նրանք մինչև հիմա էլ վեր են թռնում սառը քրտինքի մեջ, որովհետև այդպես էլ չսովորեցին խաղաղ երազներ տեսնել: Մեր ֆիլմում հայտնվում է մի ռուս աղջիկ, որը ջոկատի տղերքին ասում է՝ պատերազմն ավարտվել է, եկեք շարունակենք ապրել…

 – Ինչո՞ւ ռուս աղջիկ, տեսակետ կա, որ փորձ է արվել ռուսի կերպարն իդեալականացնել:

 – Սրանք փաստեր են, որոնք տեղի են ունեցել պատերազմի ընթացքում. ռուս զինվոր, որի կինը ծագումով Ղարաբաղից է, և որին դաժանաբար սպանել էին Սումգայիթում: Այս աղջիկը հայի և ռուսի խառնուրդ է. ռուս հայրը կնոջ մահվանից հետո գալիս է պաշտպանելու զոհված կնոջ հայրենիքը: Սրա մեջ կա շատ մեծ արտահայտություն. մեր ֆիլմը սիրո մասին է:

 – Սեր կա նաև ադրբեջանցու կերպարի մեջ, մենք ուղղակիորեն տեսնում ենք ադրբեջանցի հովվի կերպարը: Եթե Սաֆարովին Հունգարիան Ադրբեջանին հանձներ մինչև ֆիլմի էկրանավորումը, նույն կե՞րպ կէկրանավորվեր, նույն սցենա՞րը կլիներ, նույն սերն ու մոտեցո՞ւմը:

 – Շատ եմ ցավում մեր սպայի անհեթեթ մահվան, սաֆարովյան այս պատմության համար: Անկեղծ ասած, եթե նույն գործողությունը կատարեր հայ սպան քնած ադրբեջանցի սպայի նկատմամբ, ես ուղղակի կթքեի մեր հայ սպայի վրա (թող ներեն ինձ այս արտահայտության համար), որովհետև մարդ արարածին ամոթ է այդպիսի արարքներով առաջնորդվել: Ֆիլմում որևէ բան չէի փոխի նույնիսկ այս պատմությունից հետո, քանի որ այն ատելությունը, որ մենք զգում ենք ադրբեջանական կայքերից, ադրբեջանական մամուլից, առաջին հերթին դա ի վնաս իրենց է: Երբևէ ոչ մի ատելություն թե՛ խոսքով ասված, թե՛ արարքով արված, անպատիժ չի մնում: Քրիստոնյան, հատկապես հայը, պետք է հանդուրժող լինի և կարողանա էքստրեմալ պայմաններում մնալ քրիստոնյա: Ֆիլմը ևս մեկ հնարավորություն է խոսելու, որ բոլորս մարդիկ ենք՝ անկախ ազգությունից,  անկախ նրանից՝ պատերազմի՞ մեջ ենք, թե՞ խաղաղության: Համենայնդեպս, մեր բոլորիս կենսագրության մեջ կան դրվագներ, երբ առնչվել ենք ադրբեջանցիների հետ: Ես առաջինից մինչև տասներորդ դասարան սովորել եմ Զաուր Իսմպիխանովի հետ, արտակարգ անձնավորություն,  որը այստեղ բժիշկ դարձավ: Դժբախտաբար, նա լքեց և գնաց:

 – Այս դեպքում ինչպե՞ս հնչեցնել հանդուրժողականության կոչեր:

 – Գուցե ծայրահեղություն եմ ասում, բայց առաջին հերթին իմ մոտեցումը շատ սուբյեկտիվ է: Հիմնականում մեր կյանքում տարբեր իրադարձությունների ենք հանդիպում՝ անարդարության, ատելության և այլն: Ես այդ դեպքում առաջին հերթին գնում մոմ եմ վառում այդ մարդու համար և խնդրում Աստված ների նրա սխալը, եթե համարում է, որ իրոք սխալ է: Սա առաջին մոտեցումն է, բայց ինչ վերաբերում է այս հարցին, մենք պետք է կարողանանք ճիշտ անդրադառնալ այս ամենին՝ և՛ քաղաքական, և՛ բարոյական առումով այնքան ակնհայտորեն է այս արարքը դատապարտելի, որ մենք պետք է զգուշորեն կարողանանք այս իրավիճակը շտկենք:

 – Սաֆարովի դեպքը վատ ցիկլի սկիզբ կարո՞ղ ենք համարել:

 – Մենք պետք է պատրաստ լինենք ամեն ինչին: Դժբախտաբար, պատերազմը չի ավարտվել, և այդ տագնապը, վախն ամեն վայրկյան կախված են մեզ վրա: Մի քանի օր առաջ հանդիպեցի բանակում ծառայող մի բարձրաստիճան սպայի, այնքան մեծ ոգևորություն կար նրա աչքերում: Նա ասաց, որ վերջերս  փորձարկումներ են արել, և վստահ կարող է ասել, որ մեր բանակը  մարտնչող բանակ է, եթե պետք լինի, տղերքը կկռվեն և կանեն ամեն ինչ:

 – Բանակի մարտունակության մասին խոսում են բարձրաստիճան սպաները, բայց հասարակության մեջ բանակի նկատմամբ վերաբերմունքն այլ է: Ըստ Ձեզ` իսկապե՞ս ունենք այդ բանակը, երբ շատերը ուղղակի չեն ուզում իրենց տղան ծառայի բանակում՝ հաշվի առնելով այն, թե ինչեր են կատարվում բանակում:

– Շատերը մտածում են՝ երեխային պետք չէ պահել Հայաստանում, որովհետև կան մարդիկ, ովքեր մտածում են՝ ավելի շատի են արժանի: Ես չեմ ընդունում այն թեզերը, երբ մարդիկ իրենց ավելի բարձր են դասում, քան իրենց հայրենիքի այսօրվա վիճակն է: Այն, ինչ ինձ տրված է լավ, թե վատ` ես սիրում եմ, ես հարգում եմ այն, ինչ ինձ տրված է` և՛ լավը, և՛ վատը, ես եմ պատասխան տվողը: Բոլորս պետք է նպաստենք, որ առողջ  և խաղաղ մթնոլորտ լինի, որ մեր երեխաներն էլ մնան հայրենիքում:

 – Ինչո՞ւ են մարդիկ միանգամից դիմում ոտքերի տարբերակին և հեռանում են երկրից: Ռուբեն Հախվերդյանի երգը, որ Դուք էլ եք կատարում, «Երևանը»` քո իսկական սիրահարները լքեցին քեզ, իմ Երևան, անտեր ու դուս մուրացկանները դարձան տեր ու տիրական, ինչո՞ւ իսկական սիրահարները լքեցին Երևանը:

 – Ռուբենն այդ երգը գրել է շատ վաղուց՝ 90-ականներին, որը շատ արդիական է շատ առումներով: Երբ քո չափանիշները հորիզոնական են, դու լքում ես երկիրը, քեզ թվում է՝ արտերկրում ավելիին պետք է հասնես, բայց երբ դու սկսում ես ուղղահայաց նայել այս ամենին, շատ բաներ ընկնում է իր տեղը, ռուսի ասած՝ суета сует, երբ հայրենիքից փախչելով՝ ուզում ես ինչ-որ բանի հասնես, բայց երբ արդեն տարիքդ առնում ես, վերջիվերջո հասկանում ես, որ հենց այդ суета сует-ն է, որ կան ավելի մեծ բաներ…

 – Պարոն Պողոսյան, հասարակությունը մտավորականից  շատ ավելին է սպասում, քան նա կարող է տալ: Հասարակական տարբեր խնդիրներին, էկոլոգիական և այլն, շատ մտավորականներ են մասնակցություն ունենում, Դուք չկաք, ինչո՞ւ:

 – Ես իմ կարծիքն ու վերաբերմունքը, բնականաբար, ունեմ այդ բոլոր իրադարձություններին: Ես ավելի կամերային անձնավորություն եմ, ես թոհուբոհից փախած մի անձնավորություն եմ, նույնիսկ բեմ չեմ բարձրանում, որովհետև բազմաթիվ հանդիսատեսի առկայությունն ինձ դուր չի գալիս: Բայցևայնպես, եթե մոտենում են, իմ կարծիքը հարցնում են, պատասխանում եմ: Եթե նկատել եք, ես հեռուստատեսությամբ չեմ հայտնվում, դա ինձ համար ժամանակի կորուստ է, ես չեմ ուզում լրացնել եթերը, որն ինձ համար շատ անգամ անհեթեթություն է:

 – Նեգատիվը շա՞տ է երկրում:

 – Նեգատիվը տեսնելու ցանկությունն է շատ: Ամեն մի ստեղծագործող, լրագրող, պետք է մի տենդենց որդեգրի՝ խոսել ավելի շատ լավի մասին, պրոպագանդել պոզիտիվը: Ես ինձ երբեք թույլ չեմ տա բեմահարթակը զբաղեցնել մի նյութով, որտեղ ես նսեմացնում եմ իմ հանդիսատեսին: Այդ իրականությունը ցուցադրող արվեստի ճյուղն ինձ համար անընդունելի է: Կոչ եմ անում բոլոր լրատվամիջոցներին, արվեստագետներին, որ թերությունները  չդարձնեն դրոշ: Արվեստագետի միսիան պետք է լինի նայել և տեսնել լավը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում