Ինչպես տեղեկացնում է իտալական մամուլը, Բրազիլիայի ազգային հավաքականի ու «Միլան»-ի հարձակվող Ռոբինյոն «Սան Սիրո» մարզադաշտի մոտակայքում վթարի է ենթարկվել:
Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 16-ին՝ Ռոբինյոյի՝ տուն գնալու ժամանակ:
Իտալական մամուլը դեպքի կապակցությամբ հավելյալ տեղեկություններ չի հաղորդում: Սակայն նշվում է, որ վնասվել է բրազիլացու՝ Audi մակնիշի մեքենան, իսկ անձամբ ֆուտբոլիստին ոչինչ չի եղել:








































