ԱՄՆ-ի իշխանությունները մեղադրանք են ներկայացրել Ղրղզստանի նախկին նախագահի որդուն` Մաքսիմ Բակիևին:
Նշվում է, որ Բակիև-կրտսերը, կիրառելով անօրինական ստացված տեղեկատվություն, Լոնդոնից միլիոնավոր դոլարների գործարքներ է կատարել Նյու Յորքի ֆոնդային բորսայի և Nasdaq-ի բաժնետոմսերով:
Մաքսիմ Բակիևը ձերբակալվել է Լոնդոնում և սպասում է արտահանձնման ԱՄՆ: Ղրղզստանը ևս փորձում է հասնել նրա արտահանձնմանը։ Հսյրենիքում նա մեղադրվում է ֆինանսական մեքենայությունների և ռուսական վարկի յուրացման մեջ:
Հիշեցնենք, որ Մաքսիմ Բակիևը Մեծ Բրիտանիայի իրավապաշտպան մարմինների կողմից ձերբակալվել է Լոնդոնում՝ հոկտեմբերի 12-ին: Գործընթացին ծանոթ իրավաբանի տեղեկատվության համաձայն` 34-ամյա Մաքսիմ Բակիևն ԱՄՆ իշխանությունների խնդրանքով «անձամբ է ներկայացել ոստիկանական բաժանմունք»:











































