Ռուսական ВЗГЛЯД թերթի փոխանցմամբ՝ «Իմեդի» հեռուստաընկերությունից հետո Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի «Ազգային միասնական շարժում» կուսակցությունը կորցնում է ևս մեկ հեռուստատեսային հենակետ: Խոսքը Real TV հեռուստաընկերության մասին է:
Ոչ պաշտոնական տվյալներով՝ վերջին տարիներին ՆԳՆ-ն աջակցում էր այդ հեռուստաընկերությանը, իսկ ներկայումս այն գնել է գործարար Լալի Էգաձեն: Նա այսօր հայտարարել է, որ աշխատանքից հեռացրել է հեռուստաընկերության բոլոր աշխատակիցներին՝ ընդգծելով, որ փոխելու է դրա անունը, և որ դրանով հեռարձակվելու են Վրաստանի համար անհրաժեշտ հաղորդումներ:
Լալի Էգաձեն այդ հեռուստաընկերությունը գնել է 30,000 լարիով (18,000 դոլար): Այդչափ ցածր գինը բացատրվում է նրանով, որ ընկերությունն ուներ պարտքեր, իսկ Բիձինա Իվանիշվիլիի նոր կառավարությունը չի սուբսիդավորելու այդպիսի հեռուստաընկերությունները:











































