Հունաստանում այսօր համընդհանուր գործադուլի շրջանակներում 3 ժամով իրենց աշխատանքները դադարեցրել են ավիադիսպետչերները. տեղի ժամանակով ժամը 10:00-13:00-ն ընկած ժամանակահատվածում չեղյալ են հայտարարվել բոլոր չվերթները:
Աթենքի «Էլեֆրերիոս Վենիզելոս» միջազգային օդանավակայանի տվյալներով՝ չեղյալ է հայտարարվել 23 ժամանող չվերթ և 23՝ մեկնող:
Հիշեցնենք. ավելի վաղ հաղորդվում էր, որ օրվա ընթացքում փակ կլինեն բոլոր պետական հաստատությունները, հիվանդանոցները, խանութները, կաթվածահար կլինի հասարակական տրանսպորտի աշխատանքը, կդադարեցվի ջրային հաղորդակցությունը:











































