«Շանհայ Շենհուա» ակումբի ֆուտբոլիստները նախատեսում են բոյկոտել ազգային առաջնության շրջանակներում կայանալիք առաջիկա խաղը` աշխատավարձի պարտքերի պատճառով: Այդ մասին են հայտնում չինական լրատվամիջոցները:
Ավելի վաղ ֆուտբոլիստներն արդեն մեկ անգամ բողոքի ակցիա են կազմակերպել: Նրանք մարզման էին եկել առանց մարզահագուստի և մարզվելու փոխարեն զբոսնում էին խաղադաշտի շուրջը: Ակցիայի մասնակիցներից մեկը «Չելսի»-ի նախկին ռմբարկու Նիկոլյա Անելկան է, իսկ Դիդիե Դրոգբայի մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
«Շանհայ Շենհուա»-ի ֆինանսական դժվարությունները ծագել են այն պատճառով, որ ակումբի գլխավոր բաժնետեր Չժու Ժունը որոշել է սահմանափակել թիմի ֆինանսավորումը:









































