Վաղը՝ հոկտեմբերի 19-ին, ժամը 11-ին ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը կհրապարակի «ԱրմենՏել», «Հայփոստ», «Հայաստանի էլեկտրական ցանցեր» և «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունների հանդեպ կիրառվելիք պատասխանատվության միջոցների վերաբերյալ որոշումը:
Վերոնշյալ ընկերությունների հանդեպ հարուցվել են վարչական վարույթներ՝ սպառողների կողմից ստացված դիմում-բողոքների հիման վրա:








































