Հայտնի թուրք դաշնակահար Ֆազիլ Սայը, որը ելույթ է ունեցել Բեռլինի և Նյու Յորքի սիմֆոնիկ նվագախմբերի հետ, դատարանի առջև է հայտնվել: Նրան մեղադրում են մուսուլմաններին և նրանց կրոնը վիրավորելու համար, որը նա, իբր, նրանց հասցրել է Twitter-ում իր գրառմամբ: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Դժգոհության պատճառը անմեղ կատակն էր, որն իրեն թույլ է տվել երաժիշտը՝ իր բլոգում նշելով, որ աղոթքի կոչը տևում է ընդամենը 22 վայրկյան. «Ինչի՞ համար է այդ շտապողականությունը: Ձեզ սպասում է սիրուհի՞ն կամ ռաքիան է սառչո՞ւմ սեղանի վրա»,-իր ցանցային օրագրում գրում է Սայան՝ նշելով, որ իսլամը հավատացյալներին արգելում է ալկոհոլային խմիչքներ օգտագործել:
Այսօր Ստամբուլի դատարանում սկսվել են գործով լսումները, որոնց ընթացքում դատախազությունը կասկածյալի դեմ մեղադրանքներ կառաջադրի կրոնական թշնամանքի հրահրման և իսլամական բարոյականությունը վիրավորելու համար:
Նման հանցագործության համար երկրի օրենսդրությամբ նախատեսվող առավելագույն պատժաչափը 18-ամսյա ազատազրկումն է:
Նշվում է, որ Սայը, որը հայտնի է Թուրքիայի ներկայիս կառավարության հասցեին իր սուր քննադատությամբ, հերքում է մեղադրանքները:










































