Twitter-ը Գերմանիայի կառավարության հարցմամբ արգելափակել է նեոնացիստների բլոգը: Այս մասին տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Արգելափակված օգտահաշիվը գրանցվել էր նեոնացիստների խմբի կողմից. խումբն իրեն անվանում է «Լավագույն Հաննովեր»: Սեպտեմբերի վերջին Ներքին Սաքսոնիայի իշխանությունները արգելել էին կազմակերպության գործունեությունը:
Միկրոբլոգն այսուհետև հասանելի չի լինի Գերմանիայի բնակիչներին, սակայն այլ երկրների քաղաքացիներին այն կլինի հասանելի:
Սոցցանցը այդ մեթոդին է դիմում այն դեպքում, երբ խախտվում է ինչ-որ երկրի օրենք:
Համաձայն այդ կանոնների, որոնք սկսել են գործել այս տարվա հունվարից, ընկերությունը կարող է արգելափակել մատչումը միկրոբլոգին այն դեպքում, եթե դրա պարունակությունը խախտում է տեղի օրենսդրությունը:










































