«Մանչեսթեր Յունայթեդ»-ի 25-ամյա կիսապաշտպան Նանին, ով կորցրել է իր տեղը հիմնական կազմում, հայտնվել է Թուրինի «Յուվենթուս»-ի հետաքրքրության շրջանակում:
Թուրինյան ակումբը նախատեսում է առաջիկա օրերին ստույգ առաջարկով դիմել «կարմիր սատանաներ»-ին: Նշվում է, որ «Մանչեթսեր Յունայթեդ»-ը նախատեսում է 20 մլն ֆունտ ստանալ կիսապաշտպանի ծառայությունների դիմաց, սակայն թուրինցիներն առաջարկում են միայն 12 մլն:
Ավելի վաղ հայտարարվել է, որ Նանին բանակցություններ է սկսել «Միլան»-ի ղեկավարների հետ:







































