Ալյասկան 1732թ. հայտնաբերել է ռուսական արշավախումբը՝ Մ. Գվոզդևի և Ի. Ֆեդորովի ղեկավարությամբ. այն եղել է Հյուսիսային Ամերիկայում Ռուսաստանի միակ տարածքը:
Այս տարածքի ուսումնասիրությունը սկսվել է մասնավոր անձանց կողմից, իսկ 1799-ից՝ Ռուս-ամերիկյան ընկերության կողմից:
1864թ. ընկերության ուսումնասիրությունների համաձայն՝ ռուսական Ալյասկայում ու Ալեուտյան կղզիներում բնակչությանը թիվը կազմել է 2,5 հազար ռուս և մինչև 60 հազար հնդկացի ու էսկիմոս:
Ռուսաստանի կողմից Ալյասկայի ու Ալեուտյան կղզիների վաճառքը Միացյալ Նահանգներին իրակականցվել է 1867թ. մարտի 30-ին: Իսկ հոկտեմբերի 18-ին իրականացվել է Միացյալ Նահանգներին այդ տարածքների պաշտոնական փոխանցումը՝ 7,2 մլն դոլարի կտրոնի դիմաց:
Գումարները տրամադրվել էին Լոնդոնի բանկի միջոցով:











































