Thursday, 25 06 2026
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտել
«Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնում անշուշտ կլինեն հաղթողներ, սակայն պարտվողներ չեն լինելու. Դանիել Դանիելյան
ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը
Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Խոնդկեր Թալայի հանդիպմանը անդրադարձ է եղել ՄԱԿ80 նախաձեռնության շրջանակներում նախատեսվող բարեփոխումներին
Կանցկացվի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Երևանի բաց առաջնություն միջազգային հուշամրցաշար
Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Քննարկվել է սոցիալական տաքսի ծառայության ծրագրի երկրորդ փուլի իրականացումը
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը

Վրաստանի նոր կառավարության կազմում կան հայատյաց նախարարները

Հոկտեմբերի 1-ին Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տարած «Վրացական երազանք» կոալցիայի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին հոկտեմբերի 8-ին ներկայացրել էր երկրի կառավարության նոր կազմը: Ինչպես և կանխատեսվում էր, կառավարությունը գլխավորելու է ինքը՝ Իվանիշվիլին:

Վրաստանի փոխվարչապետը, միևնույն ժամանակ պաշտպանության նախարարը կլինի Վրաստանի «Մեր Վրաստան` ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Իրակլի Ալասանիան, արդարադատության նախարար` Տեա Ծուլուկիանին, ՆԳՆ-ի ղեկավարը` «Վրացական երազանքե քաղաքական կոալիցիայի առաջնորդներից մեկը` Cartu բանկի հիմնադրամի նախագահ Իրակլի Գարիբաշվիլին, Պատժի իրագործման, փորձարկման և իրավական օգնության նախարար` նախկին օմբուդսմեն Սոզար Սուբարին, ԱԳՆ` կոալիցիայի խոսնակ Մայա Փանջիկիձեն, եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման հարցերով նախարար`«Մեր Վրաստան` ազատ դեմոկրատներե կուսակցության ներկայացուցիչ Ալեքսի Պետրիաշվիլին, գյուղատնտեսության նախարար` Դավիթ Քիրվալիձեն, Ազգային բանկի ղեկավար` Cartu Bank-ի տնօրեն Նոդար Ջավախիշվիլին:

Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնում առաջադրվել է «Վրացական երազանքե կոալիցիայի ցուցակի առաջին համար Կախա Կալաձեի թեկնածությունը, առողջապահության նախարարի պաշտոնում՝ Դավիթ Սերգիենկոյի թեկնածությունը, ֆինանսների նախարարի պաշտոնում՝ Նոդար Խադուրիի, էկոնոմիկայի նախարարի պաշտոնում` Գեորգի Կվիրիկաշվիլիի, կրթության նախարարի պաշտոնում` Գեորգի Մարգվելաշվիլիի, փախստականների և վերաբնակեցման հարցերով նախարարի պաշտոնում` «Վրացական երազանքիցե պատգամավորի մեծամասնական թեկնածու Դավիթ Դարախվելիձեի, բնապահպանության նախարարի պաշտոնում`«Վրացական երազանքից» Խաթունա Գոգոլաձեի թեկնածությունը: Բիձինա Իվանիշվիլին տարածաշրջանային զարգացման և ենթակառույցների նախարարի պաշտոնում առաջարկել է Դավիթ Նորմանիայի թեկնածությունը:

Գլխավոր դատախազի պաշտոնը կզբաղեցնի փաստաբան Արչիլ Քբիլաշվիլին, վերինտեգրման գործերով նախարարի պաշտոնը՝ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Պաատա Զաքարեաշվիլին:

Մշակույթի և հուշարձանների պահպանության նախարար է առաջադրվել հայտնի գրող Գուրամ Օդիշարիան , սպորտի և երիտասարդության նախարար՝ Լևան Ղիփիանին, իսկ սփյուռքի հարցերով պետնախարար` «Մեր Վրաստան` ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ Կոտե Սուրգուլաձեն:

Վրաստանի խորհրդարանի նախագահի պաշտոնում առաջարկվել է Հանրապետական կուսակցության առաջնորդ Դավիթ Ուսուպաշվիլիի թեկնածությունը, նրա տեղակալի պաշտոնում առաջադրվել է Մայա Կոբախիձեն:

Ինչպես տեղեկացնում են վրացական լրատվամիջոցները, նորընտիր խորհրդարանի առաջին նիստը, տեղի կունենա հոկտեմբերի 24-ին: Ուստի առաջիկա օրերին խորհրդարանը կհաստատի կառավարության նոր կազմը:

Թեև Բիձինա Իվանիշվիլիի ներկայացրած կառավարության կազմը դեռևս հաստատված չէ, փորձեցինք պարզել, թե կառավարության նոր կազմից ինչ կարող են սպասել վիրահայերը: «Առաջին լրատվականե-ի հետ զրույցում «Բազմազգ Վրաստան» հասարակական կազմակերպության ղեկավար, վիրահայ Առնոլդ Ստեփանյանն ասաց, որ դեռևս վաղ է հստակ կարծիքներ և գնահատականներ հայտնել կառավարության գործունեության վերաբերյալ: Ըստ նրա՝ վաղ է նաև ասել, թե երկրի կառավարման գործում կընդգրկվե՞ն հայեր, ինչպես խոստացել էր «Վրացական երազանքե կոալիցիայի ղեկավար Բիձինա Իվանիշվիլին, թե ոչ, որոցհետև դեռևս հայտնի չեն մի շարք փոխնախարարների, կառավարության աշխատակիցների անուններ, թեև խոսակցություններ կան: Առնոլդ Ստեփանյանի տեղեկություններով՝ հայերի մասին դեռևս խոսակցություններ չկան: Վերադառնալով արդեն իսկ ներկայացված կառավարության կազմին՝ վիրահայը նկատեց, որ «Վրացական երազանք»-ը կուսակցությունների կոալիցիա է՝ կուսակցություններից մեկ-երկուսում կային այնպիսիք, ովքեր խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզչության իրենց ելույթների ընթացքում դրականորեն չէին արտահայտվում փոքրամասնությունների և հայերի հասցեին:

«Կառավարության կազմում ներկայացվել են մարդիկ, որոնք չէի ասի, որ լավ են տրամադրված հայերի նկատմամբ, թեև նրանք փոքրամասնություն են: Մենք փորձում ենք աշխատել այդ մարդկանց հետ այլ մարդկանց միջոցով, որպեսզի փոխեն իրենց դիրքորոշումը փոքրամասնոևթյունների նկատմամբ: Այն ժամանակ, երբ նման կերպ էին արտահայտվում, ընդդիմություն էին, միգուցե պատասխանատվությունն այդքան մեծ չէր, իսկ հիմա պատասխանատվություն ունեն և պետք է հասկանան, որ պետք է հարգանքով վերաբերվեն Վրաստանում փոքրամասնություններին: Շատ կարևոր է, որ կառավարության կազմում ընդգրկվածները հասկանան, որ իշխանություն ենե, մեկնաբանեց Առնոլդ Ստեփանյանը՝ հիշեցնելով, որ Վրաստանի բնակչության 20%-ն են կազմում փոքրամասնությունները են, ուստի կառավարության ներկայացուցիչները պետք է հասկանան իրենց ճիշտ մոտեցումների կարևորությունը: Կառավարության կազմի նախարարի ցանկում Ստեփանյանն առանձնացրեց փախստականների և վերաբնակեցման հարցերով նախարարի պաշտոնում առաջադրված «Վրացական երազանք» կուսակցությունից Դավիթ Դարախվելիձեին: Նա հիշեց «նախընտրական քարոզչության շրջանում մի քանի անգամ իրեն թույլ է տվել փախստականների վերաբերյալ ոչ տոլերանտ արտահայտություններ, թեև ոչ այնքան ծայրահեղական: Մենք ունենք տեսանյութերն իր այդ ելույթներով, մինչ կառավարության կազմի հաստատումը ցանկանում ենք դրանք ուղարկել Բիձինա Իվանիշվիլիին, միգուցե նա այս նախարարի նշանակման հարցը վերանայի կամ ուշադրություն դարձնի այս հարցի վրա»։ Միևնույն ժամանակ «Բազմազգ Վրաստան» ՀԿ ղեկավարը դրական համարեց այն, որ ներկայացված կառավարության կազմում տոլերանտներն ու լիբերալներն ավելի շատ են, քան մարդիկ, ովքեր քննադատել են փոքրամասնություններին: Առնոլդ Ստեփանյանի խոսքով՝ դրական է, որ կոալիցիայի կազմ ընդգրկված Հանրապետական և «Մեր Վրաստան՝ ազատ դեմոկրատներե կուսակցության անդամներն ավելի շատ են կառավարության կազմում, քանի որ նրանք աչքի են ընկնում լիբերալությամբ և ազդեցիկությամբ, փոքրամասնությունների նկատմամբ լավ վերաբերմունքով:

Վրաստանի հայ համայնքն ամենաշատն առնչվելու է Մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարի հետ այդ պաշտոնում առաջադրվել է հայտնի գրող Գուրամ Օդիշարիայի թեկնածությունը: Նրա հաստատմաբ դեպքում, վիրահայի խոսքով, հայերը բազմաթիվ խնդիրներից հեռու կմնան: «Նա հարգված մարդ է, առաջնորդ է, այնքան հարգված է, որ խնդիր չունի Աբխազիա մտնելու, որտեղ շատերը պարզապես մուտք չունեն, իսկ այդ մարդն այնտեղ ևս հարգանք ունի: Ներքին գործերի նախարարի մասին կարող եմ ասել, որ ճիշտ ընտրություն է, կիրթ է, ուսանել է Սորբոնի համալսարանում և երկար ժամանակ աշխատել Իվանիշվիլիի Cartu բանկում»,- ասաց Առնոլդ Ստեփանյանը: Նա նկատեց, որ այս փուլում կառավարության դեռևս չհաստատված կազմին սխալ կլինի հստակ գնահատականներ տալ, իսկ աշխատանքի վերաբերյալ՝ կանխատեսումներ անել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում