Իրանական Mehr News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի արտադրական սեկտորը կարիք ունի 700 տրիլիոն ռիալի (մոտ 57 միլիարդ դոլար) ներդրման: Այս մասին հայտարարել է Իրանի արդյունաբերության, լեռնահանքային արդյունաբերության և առևտրի փոխնախարար Ռեզա Ֆաթեմի-Ամինան:
Վերջինիս խոսքերով՝ պլանավորված է, որ այդ գումարի մի մասն ապահովվելու է Ազգային զարգացման հիմնադրամի (NDF) միջոցների հաշվին. «Հայրենական արտադրողները պայքարում են երկրում արտարժույթի գների աննախադեպ բարձրացման դեմ, ինչը հանգեցրել է արտադրական ծախսերի զգալի ավելացմանը»:
NDF-ն իր ակտիվներից 3 միլիարդ դոլարի փոխառություն է հատկացրել արդյունաբերության և գյուղատնտեսության զարգացմանն աջակցելու համար: Ընդհանուր առմամբ, Իրանը պլանավորել է NDF-ի ակտիվների 10 տոկոսն ուղղել հայրենական արտադրության աջակցմանը:











































