Իրանական Press TV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը երեկ աջակցել է Սիրիայի վերաբերյալ ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ ներկայացուցիչ Լախդար Բրահիմիի առաջարկին: Վերջինս սիրիական իշխանություններին ու ընդդիմությանը կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները մուսուլմանական Իդ Ալ-Ադհա առաջիկա (սկսվում է հոկտեմբերի 26-ից) տոնի ժամանակ:
Ահմադինեժադը ճիշտ գործողություն է որակել հրադադար կնքելն ու ազատ ընտրությունների անցկացման վերաբերյալ երկխոսություն սկսելը. «Մենք ցանկանում ենք խաղաղության, կայունության, անվտանգության հաստատում, մարդու իրավունքների հիմնական մասի, ազատության, արդարադատության պահպանում և ընտրական իրավունքի նկատմամբ հարգանքի ցուցաբերում: Բոլոր ազգերն էլ ունեն դրա իրավունքը, և բացառություններ չի կարելի անել»:










































