Իրավապաշտպան խմբերը հայտարարել են, որ Սիրիայում զինված հակամարտության սկսվելու պահից մինչ օրս առնվազն 28 հազար մարդ է անհետ կորել: Ակտիվիստները կարծում են, որ այդ մարդկանց մեծ մասի անհետացման հետևում կանգնած են կառավարական ուժերը: Այս մասին հայտնում է BBC-ն:
Իշխանությունները փորձում են ազատվել ակտիվիստներից և վախեցնել ապստամբներին ու ընդդիմության աջակցող մարդկանց` կարծում են իրավապաշտպանները:
Ակտիվիստները հայտարարել են, որ իրենց ձեռքի տակ ունեն անհետ կորած 18 հազար մարդու անուն, և ևս 10 հազարի մասին տեղեկություն:
Իրավապաշտպանները խոստանում են հավաքված բոլոր նյութերը փոխանցել Միավորված ազգերի կազմակերպությանը` պաշտոնական հետաքննություն անցկացնելու համար:









































