Sky Sport Italia-ն հաղորդում է, որ Միլանի «Ինտեր»-ը կրկին հետաքրքրություն է ցուցաբերում բրազիլական «Կորինտիանս»-ի ֆուտբոլիստ Պաուլինյոյի նկատմամբ:
Ավելի վաղ ակումբը բանակցություններ էր վարում ֆուտբոլիստի հետ, նույնիսկ առաջարկել էր 8 միլիոն եվրո նրա տրանսֆերի դիմաց, սակայն Պաուլինյոն որոշեց երկարաձգել պայմանագիրը բրազիլական թիմի հետ:
Ներկա պահին Պաուլինյոյի տրանսֆերային արժեքը գնահատվում է 15 միլիոն եվրո, սակայն «Ինտեր»-ը հույս ունի նվազեցնել գումարի չափը:







































