ԲՀԿ-ում «168 ժամ»-ի աղբյուրների փոխանցմամբ, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը կուսակցության վերնախավի հետ վերջին հանդիպման ժամանակ բացառել է, որ առաջիկա նախագահական ընտրություններում ԲՀԿ-ն կարող է առաջադրել Վարդան Օսկանյանին: Ծառուկյանն ասել է, որ եթե ԲՀԿ-ն ընտրություններում թեկնածու առաջադրի, ապա դա կարող է լինել միայն ինքը, և իրենից բացի որևէ այլ թեկնածուի չի սատարի:
Այսպիսով, Ծառուկյանը պատասխանել է Օսկանյանի այն հայտարարությանը, որ եթե Ծառուկյանը չառաջադրվի, ապա ինքը պատրաստ է լինել ԲՀԿ թեկնածուն: Ծառուկյանի այս հայտարարությունը կուսակիցներին հիմք է տվել մտածել, որ Գագիկ Ծառուկյանն անպայման կառաջադրի իր թեկնածությունը:










































