Նյու Յորքի բնակիչն այսօր ձերբակալվել է Մանհեթենում Դաշնային ռեզերվային բանկի մասնաճյուղը պայթեցնելու փորձի համար: ԶԼՄ-ների տվյալների համաձայն՝ կասկածյալը ձերբակալվել է նախապես մտածված գործողությունների արդյունքում, որոնք իրականացնում էին ՀԴԲ-ն և Նյու Յորքի ոստիկանությունը:
Օրինապահ մարմինների տվյալներով՝ անծանոթը կայանել էր պայթուցիկով լցված ավտոմեքենան այնպես, ինչպես և նախատեսել էր` շենքի մուտքի մոտ և մտադրվել էր հեռախոսի օգնությամբ սարքավորումը գործի գցել:
Ինչպես հաղորդվում է, «պայթուցիկ նյութը» նրան տրամադրել է Հետախուզական դաշնային ծառայության աշխատակիցը, ում հետ հանցագործը ծանոթացել էր համացանցի միջոցով երեք ամիս առաջ:
Հետախուզական ծառայության տվյալներով՝ հանցագործը միայնակ էր գործում և Մերձավոր Արևելքից էր ժամանել:








































