Տասնյակ հազարավոր մարդիկ են մասնակցել այսօր Հունաստանի մայրաքաղաք Աթենքում տեղի ունեցած տնտեսական կոշտ միջոցների կիրառման դեմ ուղղված ցույցին: Այն կազմակերպվել էր ազգային ընդհանուր գործադուլներ կազմակերպող արհմիությունների կողմից, որոնցում միավորվում են փաստաբանները, նոտարները, դատական կատարողները, բժիշկները, ինժեներները, դեղագետները և լրագրողները:
Ցույցն ընթանում էր Հունաստանի կառավարության և միջազգային վարկատուների «եռյակի» (ԵՄ, ԵԿԲ և ԱՄՀ) բանակցություններում որոշակի առաջընթացի ֆոնի վրա:
Բանակցությունների հաջող ավարտի դեպքում նախատեսվում է Հունաստանին տրամադրել լրացուցիչ 13,5 մլրդ եվրո 2013-14 թթ.:
Այսօր տեղի ունեցած ակցիան ակնկալում է բողոքի ավելի զանգվածային ելույթներ անցկացնել հոկտեմբերի 18-ին, որին մասնակցելու են մասնավոր և պետական հատվածների արհմիությունները` առաջինը 700 000 անձ` Հունաստանի աշխատանքի համընդհանուր կոնֆեդերացիան և երկրորդը` 350 000 անձ` Պետծառայողների արհմիությունների բարձրագույն խորհուրդը:
Արհմիությունների տվյալներով՝ ճգնաժամի պատճառով միայն 2010 թ. մասնավոր հատվածում կրճատվել է 600 000 աշխատատեղ:










































