Վրացական արտադրանքի վերադարձը ռուսական շուկա Վրաստանի էկոնոմիկայի նախարարության առաջնային խնդիրներից մեկը պետք է լինի: Այս մասին հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի կայուն զարգացման նախարարի թեկնածու Գեորգի Կվիրիկաշվիլին:
Ըստ նրա՝ այս հարցի լուծման մեջ մեծ դեր պետք է ունենա արտգործնախարարությունը, իսկ էկոնոմիկայի նախարարությունը պետք է աջակցի նրան:
Կվիրիկաշվիլին գտնում է, որ ռուսական շուկա վերադարձը բազմաթիվ գործոններից է կախված, և ենթադրություններ անելը շատ դժվար է: Սակայն էկոնոմիկայի նախարարությունն ամեն կերպ կնպաստի արտահանմանը և ներդրումների գրավմանը:











































