«Բաշար Ասադի կառավարությունը պետք է առաջինը դադարեցնի կրակը մահմեդականների տոնի` Իդ Ալ-Ադխայի ընթացքում, որն այս տարի սկսվելու է հոկտեմբերի 26-ին»,– հայտարարել է Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Լահդար Բրահիմը Լիբանան կատարած այցի ժամանակ:
Բրահիմի խոսքերով՝ ապստամբները, որոնց հետ ինքը խոսել է, պատրաստ են դադարեցնել կրակը, եթե առաջինը նախաձեռնություն ցուցաբերեն կառավարական ուժերը:
ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցչի կարծիքով՝ քառօրյա հրադադարը շատ չնչին քայլ կլինի հաշտության ճանապարհին։








































