Անգլիայի ազգային հավաքականի դարպասապահ Ջո Հարթը, խոսելով Աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական փուլի Լեհաստան – Անգլիա խաղի մասին, իրեն է մեղավոր համարել Անգլիայի հավաքականի բաց թողած գոլի համար:
«Դուրս եկա դարպասից, սակայն չվերցրի գնդակը: Դա իմ սխալն էր, և այն արժեցավ երեք միավոր: Ինչ վերաբերում է խաղադաշտի վատ որակին, ապա այն վատն էր երկու թիմի համար էլ»,- ասել է Հարթը:







































