Թուրինի «Յուվենթուս»-ը հետաքրքրվածություն է ցուցաբերում Ռուսաստանի հավաքականի ու «Զենիթ»-ի կիսապաշտպան Իգոր Դենիսովի նկատմամբ:
Հիշեցնենք, որ խաղացողը տեղափոխվել էր «Զենիթ»-ի փոխարինողների կազմ այն բանից հետո, երբ պահանջել էր աշխատավարձի բարձրացում:
Որոշ իտալական աղբյուրներ նշում են, որ «Յուվենթուս»-ը կփորձի պայմանագիր կնքել Դենիսովի հետ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում:






































