Խորվաթիայի «Հայդուկ» թիմի երկրպագուները 4 օրվա մեջ երկրորդ անգամ հավաքվեցին Սպլիտի քաղաքապետարանի դիմաց:
Դրա պատճառը քաղաքապետրանի կողմից թիմին վարկ տրամադրելու մերժումն էր, որը կօգներ թիմին խուսափել սնանկությունից: Առաջին անգամ երկրպագուները հավաքվել էին ուրբաթ օրը՝ ուժեղ անձրևի պայմաններում:
Երկուշաբթի օրը հազարավոր երկրպագուներ կրկին պաշարել էին քաղաքապետարանի շենքը՝ պատասխանի սպասելով: Այս անգամ ամեն ինչ ավելի արդյունավետ ստացվեց. քաղաքապետարանը ստորագրեց բոլոր փաստաթղթերը, որ անհրաժեշտ էին վարկի ձևակերպման համար:
Քաղաքային խորհուրդը միաձայն համաձայնվել է երաշխավորել թիմի կողմից վարկի ստացումը:







































