Հայտնի դերասան Մել Գիբսոնը սկսել է հանդիպել Էշլի Կուսատոյի հետ, ով կարատե սպորտաձևում շագանակագույն գոտի ունի և, առհասարակ, էքստրիմի սիրահար է: Թերևս, ամեն աղջիկ չէ, որ կհամձայներ դառնալ Գիբսոնի ընկերուհին, դա միայն ամենահամարձակների ուժերին է համապատասխան: Այդպիսին է փաստորեն Էշլի Կուսատոն, ով նաև լավ լողորդուհի ու կասկադյոր է և բազմաթիվ դերասանուհիների փոխարինել է նկարահանման հրապարակում: Նրանք ծանոթացել են մեկ ամիս առաջ, բայց Գիբսոնն արդեն նրան ներկայացրել է իր հարազատներին: Թերևս հոլիվուդյան դերասանը նպատակ ունի երկար տարիներ անցկացնել Էշլիի հետ:









































