Տարեց ավստրուհին ինքնուրույն վնասազերծել է ատրճանակով և ինքնաշեն պայթուցիկ սարքով զինված տղամարդուն, որը փորձել է բանկ թալանել:
82-ամյա թոշակառու Գերտա Վալեկերը զգույշ մոտեցել է գողին, նրա դեմքից հանել է դիմակը և խլել ձեռքից գողոնը` հայտարարելով, որ եթե ցանկանում է գումար ունենալ, ապա պետք է աշխատի:
Հանցագործը դատարկաձեռն դիմել է փախուստի, սակայն հենց նույն օրն էլ ոստիկանները նրան բռնել են:
Վալեկերի խոսքերով՝ իրեն զայրացրել է այն փաստը, որ մեկ անձը փորձել է գողանալ այն ամենը, ինչը ուրիշները վաստակել են երկարամյա աշխատանքի արդյունքում:
Թոշակառուն խոստովանել է, որ շատ է դիտում քրեական սերիլաներ:











































