Wednesday, 01 07 2026
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին

Արարատի մարզում փոխվարչապետը ծանոթացել է իրականացվող ծրագրերի ընթացքին

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը շարունակում է մարզային այցելությունները` տեղերում ծրագրերի իրականացմանը ծանոթանալու և մարզպետարաններում խորհրդակցությունների ժամանակ ընթացիկ մի շարք հարցեր քննարկելու նպատակով:

ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ այսօր Արարատի մարզում փոխվարչապետը ծանոթացել է մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրերով իրականացվող աշխատանքներին: Մարզպետ Է. Բարսեղյանի ուղեկցությամբ Ա. Գևորգյանն այցն սկսել է Մասիսի տարածաշրջանից` այցելելով Այնթապ համայնքում նոր կառուցվող մանկապարտեզի շինհրապարակ: Նոր մանկապարտեզի շենքի կառուցման նպատակով 98 մլն դրամ է հատկացվել մարզի առաջնահերթ խնդիրների լուծման առաջին և երկրորդ ծրագրերով, 120 մլն դրամ` Հայաստանի սոցներդրումների հիմնադրամի, ևս 90 մլն դրամ` «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության կողմից, ծրագրին համաֆինանսավորման միջոցով մասնակցում է նաև համայնքը:

Պատասխանատուները փոխվարչապետին զեկուցել են, որ աշխատանքները նախատեսում են ավարտել մինչև տարեվերջ:

Այնթապի թիվ 1 և թիվ 2 դպրոցների վերանորգման հարցը նույնպես ընդգրկվել է մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրերում: Փոխվարչապետին զեկուցվել է, որ թիվ 1 դպրոցի վերանորոգումն արդեն ավարտված է, այդ նպատակով առաջին և երրորդ ծրագրերով ընդհանուր առմամբ հատկացվել էր 18 մլն դրամ, իսկ թիվ 2 դպրոցի նորոգման աշխատանքները կավարտվեն առաջիկա շաբաթվա ընթացքում:

Մասիսում փոխվարչապետին ներկայացվել են բազմաբնակարան շենքերի տանիքների նորոգման և ասֆալտապատման աշխատանքները: Երրորդ ծրագրով շուրջ 41 մլն դրամ է հատկացվել քաղաքի թիվ 33 և թիվ 35 շենքերի տանիքների նորոգման համար, որոնցից առաջինի աշխատանքներն արդեն ավարտվել են, մյուս շենքի տանիքի նորոգումը կավարտվի առաջիկա շաբաթներին: Քաղաքի փողոցների ասֆալտապատման նպատակով երկրորդ ծրագրով հատկացվել էր 140 մլն, երրորդ ծրագրով` 164 մլն դրամ, աշխատանքներն արդեն ավարտվել են:

Արտաշատի տարածաշրջանում փոխվարչապետը ծանոթացել է Մրգավանի դպրոցի վերանորոգման աշխատանքերին, որոնք արդեն ավարտման փուլում են: Դպրոցի նորոգման համար առաջնահերթ ծրագրերով հատկացվել է 45 մլն դրամ: Մրգավետ համայնքում էլ մանկապարտեզի շենքի նորոգումը նախատեսում է ավարտել հաջորդ շաբաթ: Առաջնահերթ խնդիրների լուծման երեք ծրագրերով այդ նպատակով ընդհանուր առմամբ հատկացվել է 30,5 մլն դրամ:

Արտաշատ քաղաքում փոխվարչապետին ներկայացվեց թիվ 2 մանկապարտեզի նորոգման ընթացքը, նշվեց, որ երկրորդ և երրորդ ծրագրերով հատկացված շուրջ 40 մլն դրամով նախատեսված աշխատանքներն առաջիկայում կավարտվեն: Զեկուցվեց, որ ավարտվել են քաղաքի ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները, որի համար երրորդ ծրագրով հատկացվել էր շուրջ 70 մլն դրամ:

Արարատի տարածաշրջանում փոխվարչապետը եղել է Արալեզ գյուղում, որտեղ երրորդ ծրագրով հատկացված 19,5 մլն դրամով առաջիկայում ավարտին կհասցվեն գազիֆիկացման աշխատանքները: Վեդի քաղաքում փոխվարչապետն այցելեց հիմնանորոգվող մշակույթի տան շինհրապարակ: Շենքի վերանորոգման համար մարզի առաջնահերթ խնդիրների լուծման առաջին ծրագրով 80 մլն դրամ էր հատկացվել, աշխատանքներն ավարտին հասցնելու համար պետբյուջեից ևս 225 մլն դրամ է տրամադրվել: Պատասխանատուները զեկուցել են, որ աշխատանքներն իրականացվում են ըստ ժամանակացույցի և դրանք նախատեսում են ավարտել մինչև տարեվերջ:

Փոխվարչապետին տեղեկացվել է, որ երրորդ ծրագրով Շաղափ համայնքում 1,3 կմ երկարությամբ խմելու ջրագիծ է կառուցվել, ինչի շնորհիվ բարելավվել է համայնքի ջրամատակարարման վիճակը, իսկ Արարատ գյուղում կատարվել են գազիֆիկացման և ասֆալտապատման աշխատանքներ` համապատասխանաբար 8,2 և 48,5 մլն դրամով:

Զեկուցվել է, որ առաջնահերթ խնդիրների լուծման երրորդ ծրագրով մարզում իրականացված աշխատանքների ֆիզիկական ծավալը կազմում է շուրջ 95 տոկոս: ՀՀ կառավարության հոկտեմբերի 4-ի որոշմամբ` չորրորդ ծրագրով մարզին հատկացվել է 1,3 մլրդ դրամ, որը նույնպես կուղղվի դպրոցների, մանկապարտեզների շենքերի, ներհամայնքային ճանապարհների վերանորոգմանը, գազատարերի կառուցմանը և համայնքային նշանակության այլ հրատապ խնդիրների լուծմանը:

Այցի շրջանակում փոխվարչապետը խորհրդակցություն է անցկացրել «Արտաշատ» ՋՕԸ-ի գրասենյակում` ՏԿՆ ջրտնտպետկոմի ղեկավարության և Արարատյան դաշտավայրում գործող ՋՕԸ-երի ղեկավարների հետ: Քննարկվեցին ոռոգման շրջանի ավարտի, ձևավորված հասույթների դիմաց գանձումների ամբողջական ապահովմանը վերաբերող հարցեր: Փոխվարչապետը նշեց, որ չնայած տարին սակավաջուր էր, սակայն ՋՕԸ-երին հաջողվեց աշխատանքները կազմակերպել այնպես, որպեսզի գյուղացիական տնտեսությունների համար անհրաժեշտ ջրամատակարարում ապահովվի: Խորհրդակցության ընթացքում «Մասիս», «Ակնալիճ», «Սևջուր-Ախթամար» ՋՕԸ-երի ներկայացուցիչները բարձրացրեցին իրենց սպասարկման տարածքնեում սակավաջրության հետ կապված խնդիրները, քննարկվեցին նոր լուծումներ գտնելու հնարավորությունները:

Փոխվարչապետը ՏԿՆ ջրտնտպետկոմի ներկայացուցիչներին հանձնարարեց սակավաջրության վերացման և խնդրի լուծման վերաբերյալ առաջիկայում առաջարկություններ և ֆինանսական գնահատականներ ներկայացնել:

Փոխվարչապետի աշխատանքային այցն ավարտվել է մարզպետարանում խորհրդակցությամբ, որին մասնակցել են մարզպետ Է. Բարսեղյանը, համայնքների ղեկավարներ, մարզպետարանի պատասխանատուներ: Այստեղ ևս օրակարգային են համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման, մարզում իրականացվող ծրագրերի ընթացքին վերաբերող հարցերը:

Զեկուցվել է, որ մարզի համայնքների բյուջեների փաստացի մուտքերը 2012թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ նախատեսված 3,5 մլրդ դրամի դիմաց կազմել են 3, 1 մլրդ դրամ, կատարողականը 89.8% է: Սեփական եկամուտների (հինգ հարկատեսակների գծով) հավաքագրման մասով համեմատաբար ցածր կատարողական է արձանագրվել մարզի 97 համայնքներից 18-ում:

Ցածր ցուցանիշներ ունեցող համայնքների ղեկավարներին փոխվարչապետը հորդորել է հետևողական լինել համայնքային բյուջեների կատարման հարցում և բացառել ապառքների կուտակումը: Նշվեց, որ մարզի որոշ համայնքներում ծրագրերի իրականացման նպատակահարմարության հարցը լրացուցիչ կքննարկվի` կախված վերջիններիս սեփական եկամուտների հավաքագրման մակարդակից:

Ա. Գևորգյանը ներկաների ուշադրությունը հրավիրել է նաև մարզպետարանի և համայնքապետարնների ենթակայության հիմնարկների կողմից հարկային պարտավորությունները կատարելու խնդրին:

Քննարկվել են նաև գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերի կատարմանը վերաբերող հարցեր: Տեղեկություններ են ներկայացվել մարզում հողօգտագործողներին մատչելի գնով պարարտանյութ և դիզելային վառելանյութ տրամադրելու պետական ծրագրերի, առաջին վերարտադրության ցորենի սերմացուի հավաքագրման գործընթացի վերաբերյալ: Քննարկվել են նաև ընթացիկ մի շարք հարցեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում