Սերբիայի ֆուտբոլի ֆեդերացիան արձագանքել է Անգլիայի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստ Դենի Ռոուսի մեղադրանքներին, թե Սերբիայի հավաքականի երկրպագուներն իր հասցեին ռասիստական արտահայտություններ են արել:
Նշենք, որ Սերբիա – Անգլիա խաղից հետո Ռոուսը հայտարարել էր, որ խաղի ընթացքում Սերբիայի թիմի երկրպագուները պարբերաբար ռասիստական արտահայտություններ էին անում իր հասցեին:
Սերբիայի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնական հայտարարություն է տարածել. «Մենք կտրականապես հերքում ենք այն հայտարարությունը, թե Սերբիայի հավաքականի երկրպագուները ռասիստական արտահայտություններ են արել Ռոուսի հասցեին:
Երկու թիմերի խաղացողների բախման պատճառը ռասիստական արտահայտությունները չի եղել:
Ցավոք, Սերբիայի հավաքականի՝ գոլի հեղինակ դառնալուց հետո Դենի Ռոուսն անպարկեշտ վարք ցուցաբերեց՝ գոլը տոնելու ժամանակ վիրավորելով Սերբիայի ընտրանու երկրպագուներին, որի պատճառով հեռացվեց խաղադաշտից»:








































