Նյուքասլի համալսարանի գիտնականները կազմել են ամենատհաճ երևույթների ցանկը: Փորձին մասնակցած մարդիկ արձագանքել են տարբեր ձայների 74 ձայնագրությունների, որի ընթացքում մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի միջոցով ֆիքսվել է նրանց ուղեղի աշխատանքը: Պարզվել է, որ տհաճ ձայնի դեպքում ռեակցիան ավելի ուժեղ է, քան սովորական կամ հաճելի ձայնի դեպքում։ Ամենատհաճը համարվել է դանակի միջոցով ապակին կտրելու հետևանքով առաջացող ձայնը: Այնուհետև պատառաքաղի «պարը» ափսեի վրա, այնուհետև եղունգների կամ կավճի ձայնը գրատախտակի հետ շփվելիս, իսկ «ամենահաճելին» եղել է հոսող ջրի ձայնը:
Ինչ վերաբերում է համերին, ապա պարզվում է, որ ամենատհաճը թթու և դառը համերն են: Հին ժամանակներում դառը համը վկայում էր սննդի մեջ թույնի առկայության, իսկ թթուն՝ սննդի փչացած լինելու մասին:
Ի դեպ, տհաճություն կարող է առաջացնել ոչ միայն սննդի համը, այլև՝ տեսքը: Տեսքից ամենատհաճ սննդամթերքներ են ճանաչվել դոնդողը և եփած բանջարեղենը, մասնավորապես՝ եփած կաղամբն ու գազարը:
Ամենատհաճ հոտերից է ճանաչվել այսպես կոչված փտած ձվի հոտը: Սակայն նման հոտով գոյություն ունի արևադարձային միրգ՝ դուրիանը: Այն աճում է Հարավարևելյան Ասիայում, որին վերագրում են հագած գուլպաների, կոյուղաջրերի հոտ: Դրա վաճառքը շատ վայրերում արգելված է:Չնայած այս ամենին, այն աստվածային համ ունի:








































