Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կարծում է, որ եվրոգոտու ճգնաժամը մոտենում է ավարտին, իսկ եվրոյի փլուզման մտավախություններն արդեն անցել են:
«Ինչ վերաբերում է եվրոգոտու ճգնաժամից դուրս գալուն, մենք արդեն մոտ ենք, միանգամայն մոտ, քանի որ ճիշտ որոշումներ ենք ընդունել հունիսի 28-29-ին տեղի ունեցած գագաթնաժողովին և պետք է արագ դրանք իրականացնենք: Առաջին հերթին վերջնականապես կարգավորելով Հունաստանի իրավիճակը, որն այդքան ջանք է գործադրել: Անհրաժեշտ է ապահովել նրա մնալը եվրոգոտում: Այնուհետև պետք է պատասխանել այն երկրների հարցումներին, որոնք անցկացրել են ակնկալվող բարեփոխումները և պետք է հնարավորություն ունենան ֆինանսավորում ստանալ խելամիտ գործակիցներով: Ի վերջո, անհրաժեշտ է գործարկել բանկային միությունը»,- հայտարարել է Օլանդը Le Monde թերթի կայքին տված հարցազրույցում:
Նա նշել է, որ այդ հարցերը պետք է լուծվեն մինչև 2012թ. ավարտը, իսկ հետո պետք է փոխել որոշումներ ընդունելու մեխանիզմը և ամրապնդել միության կառուցվածքը:
«Վատագույնը՝ եվրոգոտու փլուզման մտավախությունը, անցել է»,- ասել է Ֆրանսիայի նախագահը:








































