ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի՝ Սիրիայի հարցերով հատուկ բանագնաց Լահդար Բրահիմին մտավախություն ունի, որ Սիրիայում արդեն ավելի քան մեկուկես տարի շարունակվող զինված հակամարտությունը կարող է դուրս գալ երկրի սահմաններից և վերածվել տարածաշրջանային լայնածավալ պատերազմի:
Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը, ելույթ ունենալով Բեյրութում՝ Բրահիմին հայտարարել է, որ դա անխուսափելիորեն տեղի կունենա, եթե վճռական քայլեր չձեռնարկվեն՝ հակամարտության դեմն առնելու համար: Ընդ որում` նա նշել է, որ բանակցությունների միջոցով համաձայնության հասնելու հնարավորությունները «միկրոսկոպիկ» են:










































