Պաղեստինի ինքնավարությունում առգրավել են ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի արխիվը:
Ինչպես հաղորդում է իսրայելական Zman.com գործակալությունը՝ վկայակոչելով պաղեստինյան աղբյուրներին, Պաղեստինի հետախուզական ստորաբաժանումներից մեկի՝ նախնական անվտանգության ուժերը Արևմտյան ափի Նաբլուս բնակավայրի բնակելի մի տանը գտել են «Իզեդդին Ալ-Կասսամի ջոկատներին» պատկանող գաղտնի արխիվ:
Հաղորդվում է, որ, փաստաթղթերից, համակարգիչներից և սկավառակներից բացի, առգրավվել է մեծ քանակությամբ զինամթերք:












































