«Վեդի Ալկո» ընկերության ղեկավար Մանվել Ղազարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց, որ իրենց ընկերության արտադրանքի արտահանման ծավալներն այս տարի նվազել են մոտ 50 տոկոսով, քանի որ ռուսական շուկայում խնդիրներ են ծագել. ընկերության գործընկերները ռուսական շուկայում զրկվել են լիցենզիաներից: Չնայած սրան` Ղազարյանը նշեց, որ իրենք խաղողի մթերումները շարունակում են, քանի որ գյուղացիների հանդեպ պարտավորություններ ունեն:
Հարցին, թե օղու շուկայում վերջերս հայտնաբերված կեղծիքները ի՞նչ ազդեցություն են թողել «Վեդի Ալկո» ընկերության արտադրած օղու իրացման վրա` հաշվի առնելով, որ կեղծիքների հեղինակը խոշոր ընկերություններից «Ալեքս գրուպ»-ն էր, նա պատասխանեց, որ հաստատ «Վեդի Ալկո»-ի արտադրած օղին «Ալեքս գրուպ»-ը չի կեղծել: Մանվել Ղազարյանի խոսքով` իրենք լավ հարաբերությունների մեջ են «Ալեքս գրուպ»-ի հետ: Նա կոչ արեց 800 դրամից ցածր գին ունեցող օղի չգնել` նշելով, որ դա անորակ օղի է:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի









































