ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ լիարժեք պատասխանատվություն է կրում Բենղազիում ամերիկյան հյուպատոսությունում սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած ողբերգության համար: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
«Ես նախագահն եմ, և պատասխանատվությունը միշտ ինձ վրա է»,- ասել է Օբաման՝ երեքշաբթի երեկոյան խոսելով նախընտրական դեբատների երկրորդ փուլում, որը տեղի է ունցել Նյու Յորքին կից Հեմփստեդ քաղաքի Հոֆստրա համալսարանում:
Նա կրկին խոստացել է հայտնաբերել այդ հարձակման մեղավորներին և մեղադրել իր մրցակից, հանրապետական Միթ Ռոմնիին ողբերգությունը «քաղաքականացնելու» մեջ: Բենղազիում տեղի ունեցած դեպքերից հետո Ռոմնին քննադատության էր ենթարկել Օբամայի քաղաքականությունը Մերձավոր Արևելքում: Նա գործող վարչակազմին մեղադրել է նրանում, որ այն համապատասխան պաշտպանություն չի ապահովել ամերիկացի դիվանագետների համար:
Երկուշաբթի ողբերգության համար պատասանատվություն էր ստանձնել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: Նա ընդգծել էր, որ Օբաման և փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը որոշումներ չեն ընդունել դիվանագիտական առաքելությունների պաշտպանության համար, քանի որ այդ պարտականությունն ընկած է պետքարտուղարի վրա:







































