Համաձայն ակումբների պաշտպանության ՖԻՖԱ-ի օրենքի`Մադրիդի «Ռեալ»-ը փոխհատուցում է ստանալու Մարսելոյի վնասվածքի դիմաց, որը վերջինս ստացել է Բրազիլիայի հավաքականի տրամադրության տակ գտնվելու ժամանակ:
Սա ՖԻՖԱ-ի այս նոր ծրագրի շրջանակներում առաջին դեպք է լինելու, հաղորդում է Globoesporte-ն:
Մարսելոն շարքից դուրս է մնացել մոտ երեք ամսով: Նրա անգործության յուրաքանչյուր օրվա դիմաց իսպանական ակումբը ստանալու է 20 548 եվրո փոխհատուցում: Այսպիսով, վերջնական գումարը կազմում է մոտ 1.8 մլն եվրո:
Հիշեցնենք, որ բրազիլացին շուտով կվիրահատվի Նիկ վան Դիյկի կողմից, ում կլինիկան համագործակցում է «Ռեալ»-ի հետ:
Նշենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, թե «Ռեալ»-ը ստանալու է 500 հզ եվրո:





































