Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին գործող խորհրդարանին կոչ է արել հնարավորինս շուտ հաստատել երկրի կառավարության նոր կազմը: Այս մասին նշված է Վրաստանի նախագահի պաշտոնական կայքում.
«Բանն այն չէ, ինձ՝ որպես նախագահի և քաղաքական գործչի, դո՞ւր է գալիս կառավարության նոր կազմը, թե՞ ոչ: Բանն այն է, որ դա վրաց ժողովրդի կամքն է, և մենք համագործակցելու ենք յուրաքանչյուր կառույցի հետ, որը կներկայացնի մեծամասնությունը: Ես հուսով եմ, որ խորհրդարանը կիրականացնի բոլոր անհրաժեշտ միջոցառումները և հնարավորինս արագ կհաստատի կառավարության նոր կազմը»:
Սաակաշվիլին ընդգծել է, թե կցանկանար, որ խորհրդարանական ընդդիմությունը իշխանությունների համար խաղա «պահակաշան» դեր. «Ես՝ որպես գործող նախագահ, սահմանափակումներ ունեմ այդ հարցում»:








































