Հայ հեղափոխական դաշնակցության Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը երեկ «Հայկական ժամանակ»-ի թղթակցին ասել է, որ ՀՅԴ-ն իր արտահերթ Գերագույն ժողովն անելու է նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերի սկզբին: Ինչպես թերթը տեղեկացրել էր, դաշնակցությունը հենց այդ ժողովի ժամանակ էլ որոշելու է իր նախագահի թեկնածուի հարցը:
Հարցին` ճի՞շտ են արդյոք տեղեկությունները, որ դաշնակցության թեկնածուն առաջիկա նախագահական ընտրություններում կարող է լինել Աժ պատգամավոր Արծվիկ Մինասյանը, ԳՄ փոխներկայացուցիչը պատասխանել է. «Խնդրում եմ նկատի առնել այն, ինչ հնչում է դաշնակցության կողմից պաշտոնապես: Մենք որոշում դեռ չունենք: Վերջնական որոշումը կկայացվի ՀՅԴ արտահերթ Գերագույն ժողովի ժամանակ, և պարզ կլինի` դաշնակցությունը սեփական թեկնածուով կմասնակցի նախագահական ընտրությունների՞ն, թե՞ հնարավոր կլինի մեկ ընդհանուր քաղաքական պլատֆորմի շուրջ ունենալ միասնական թեկնածու»:









































