Wednesday, 01 07 2026
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին

Հրայր Թովմասյանի իշխանամետ վախը կամ նախարարը «դաբրո» է տալիս. մամուլ

Ժամանակին, երբ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը դեռ այդ պաշտոնը չէր զբաղեցնում, այլ իրավաբան էր` հասարակ, բայց բավականին հայտնի, լրագրողները հաճախ էին նրան դիմում: Հատկապես, երբ սահմանադրագետի մեկնաբանություն էր պետք, որը չի խուսափում պաշտոնական տեսակետները քննադատելուց: Բայց իշխանությունը քաղցր բան է, և պետականամետ վախի մթնոլորտը համարձակ իրավագետին էլ կլանեց` մթնոլորտ, որը ստեղծվում է պաշտոնյաներին անհրաժեշտ չափով վախ ներարկելու, նրանց ավելորդ նախաձեռնություններից զերծ պահելու և վերահսկելի դարձնելու ներապարատային քաղաքականությամբ:

«Հրապարակ»-ը գրում է, որ նրանք, ովքեր չնչին ինքնուրույնություն են փորձում դրսևորել, պատժվում են, կամ էլ նրանց պարտադրում են հրաժարական տալ, ինչպես եղավ վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Հովհաննես Մանուկյանի պարագայում: Այլ կերպ չենք կարող բացատրել նախկինում ըմբոստ իրավագետի զգուշավոր պատասխանները լրագրողներին: Վերջինս գլխացավանքից հեռու մնալու «հրաշալի» գյուտ է արել: Բոլոր բարդ հարցերին, որոնք քննադատական մոտեցում են ենթադրում ոլորտի խնդիրներին, նա միևնույն պատասխանն է տալիս, օրենք ընդունված չի եղել, կամ էլ` դեռ օրենք չենք ընդունել: Օրինակ, Հրայր Թովմասյանին հարցնում են, թե ինչո՞ւ դատավորները չեն ենթարկվում պատասխանատվության Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից կայացված վճիռների հիման վրա, որոնցով հավաստվում են վերջիններիս կողմից կոնվենցիաների նորմերի խախտումների փաստերը: Պատասխանում է, որ դատավորը մեղավոր չէ, որովհետև կիրառվել են այդ պահին գործող այն օրենքները, որոնք դեռևս չեն համապատասխանել կոնվենցիային: Եվ ոչ մի խոսք այն մասին, որ նույն դատավորը, Սահմանադրության 6-րդ հոդվածի համաձայն, օրենքի և վավերացված միջազգային պայմանագրի միջև հակասության դեպքում պարզապես պարտավոր էր ղեկավարվել միջազգային պայմանագրով: Իհարկե, այս պահին մեր ողջ օրենսդրությունը դեռ չի համապատասխանում միջազգային պայմանագրերին, ինչը պնդում է նույն ինքը` Հրայր Թովմասյանը: Նշանակում է, Հրայր Թովմասյանը «դաբրո» է տալիս, որ դատավորները շարունակեն սահմանադրական նորմեր խախտել` անտեսելով վավերացված միջազգային պայմանագրերը:

Մի օրինակ էլ լրագրողների համար հոկտեմբերի 8-ին կազմակերպված էքսկուրսիայից Արմավիրի քրեակատարողական հիմնարկ, որը ներկայացվեց իբրև շինարարական աշխատանքներին ծանոթացնելու նպատակով կատարած այց: Ի դեպ, այս հիմնարկն արդեն 7-8 տարի է` «շինվում» է, բայց ոչ մի կերպ չի կառուցվում: Լրագրողներից մեկը հարցրեց, թե ինչու որոշ կալանավայրերում դատապարտյալները մահճակալներ չունեն: Նախարարը պատասխանեց, որ տեղյակ է այդ խնդրին, և որպես պատճառ նշեց կալանքը որպես խափանման միջոց կիրառման քաղաքականությունը, իսկ որպես իրավիճակից դուրս բերող քայլ` նոր օրենքի ընդունումը, որի արդյունքում տնտեսական հանցագործություններ կատարած անձինք չեն դատապարտվի ազատազրկման: Կիսատ-պռատ մեկնաբանությունից դարձյալ հետևում է, որ վատ օրենքի պատճառով են խցերը գերծանրաբեռնված: Եվ ոչ մի խոսք այն մասին, որ կալանավայրերում մահճակալների պակաս կա, կամ թե որքան է սահմանափակվել վերջին 5-6 տարիներին ազատազրկվածների պայմանական վաղաժամկետ ազատման իրավունքը:

Մեր երկրում դատապարտյալների նկատմամբ պայմանական վաղաժամկետ ազատումը վերջին տարիներին, ի հեճուկս միջազգային պրակտիկայի և չափանիշների, կիրառվում է հազվագյուտ ընտրյալների նկատմամբ: Եթե Մարդու իրավունքների միջազգային դատարանը մահճակալների բացակայությունը որակի որպես կտտանքներ (իսկ սա անխուսափելի է, բազում փաստաբանների դիտարկմամբ), ապա օրենքի բացակայությունը կամ դրանց լավ ու վատ լինելը զրոյական արժեք են ունենալու: Մեզ` իրավական թեմաներով գրող լրագրողներիս, անշուշտ, հետաքրքիր են արդարադատության նախարարի «մասնագիտական» պատասխաններն այս կամ այն հարցի շուրջ, որոնք, ի դեպ, հնարավոր է միայն լրագրողական էքսկուրսիաների ժամանակ ստանալ, բայց հազիվ թե հետագայում էլ շարունակենք նրան դիմել, երբ նա դարձյալ հասարակ իրավաբան դառնա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում