Tuesday, 23 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Առա՛ջ, «կայֆերի» երկիր Հայաստան

Հայաստանում վերջին տարիներին կտրուկ ավելացել է թմրամոլների քանակը: Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, եթե 2004թ.-ին 100 հազար բնակչին բաժին էր հասնում վեց թմրամոլ, ապա 2009թ.-ին այդ թիվն արդեն 28 է:
Ընդ որում, թմրամոլների վիճակագրական տվյալները կազմվել են միայն նարկոլոգիական դիսպանսերի տվյալներով, իսկ թմրամոլների գերակշիռ մեծամասնությունը գրանցված չէ եւ բուժվելու նույնիսկ ցանկություն չունի:
Թեեւ թմրամոլները «կայֆը» չեն կարողանում համեմատել աշխարհում ոչնչի հետ, այնուամենայնիվ, նրանցից մեկը, ով հասկանալի պատճառներով չցանկացավ ներկայանալ, նշեց, որ երբեք չի ցանկանա, որ ինչ-որ մեկը այդ «կայֆը» զգալու համար «նստի» դեղերի վրա: Ի դեպ, մեր զրուցակիցը անցյալ տարի է թմրակախվածության դեմ բուժումն ավարտել եւ վերջին մեկ տարվա ընթացքում թմրանյութ օգտագործելու փորձ չի արել ու բարեբախտաբար, չի էլ պատրաստվում: Նա, սակայն, միեւնույն ժամանակ խոստովանում է, որ 100 հազարից մեկին է բուժման արդյունքում հաջողվում ձերբազատվել թմրակախվածությունից: Ընդ որում, առաջին անգամ թմրանյութ օգտագործելիս թմրամոլները, այսպես ասած, դրա «կայֆը» չեն զգում: Ինչպես մեր զրուցակիցն է հավաստում, առաջին անգամ գործածելիս անասելի թուլություն են զգում եւ քնում են` ոչ մի առանձնահատուկ բան չզգալով, երկրորդ անգամ եւս ոչինչ չեն զգում: Երրորդ անգամ արդեն, նրա խոսքերով, գերհաճույք են ապրում եւ համոզվում, որ դրանից լավ «կայֆ» չկա: Սակայն սա այն դեպքը չէ, երբ Աստված երրորդություն է սիրում, քանի որ դրան հետեւում է արդեն թմրախտահարումը: Ըստ նախկին թմրամոլի` երբ որեւէ թմրանյութից հետո նաեւ «պլան» են ծխում, ապա ավելի ուժեղ «կայֆ» են ստանում, չնայած հարկ է ասել, որ նման «երանությունը» չափազանց վտանգավոր է, քանի որ գերդոզավորումից հետո հնարավոր է` այլեւս ուշքի չգան:
Գերդոզավորումը, որպես կանոն, ավելի շատ տարբեր նյութերի զուգակցման հետեւանք է` ալկոհոլ եւ թմրանյութ, ալկոհոլ եւ քնաբեր, տարբեր տեսակի թմրանյութեր: Գերդոզավորման ժամանակ տեղի է ունենում շնչառական կենտրոնի ընկճում, հիվանդն ուղղակի չի շնչում ու շատ հաճախ մահանում է: Որքան էլ թմրամոլները հավատացնեն, թե հաշիշը կախվածություն չի ստեղծում, բայց ամեն դեպքում առավել ծանր թմրանյութերին անցումը սկսվում է հենց դրանից, որից հետո թմրամոլությունն արդեն վերածվում է հիվանդության: Այսօր լուցկու տուփով «պլանի» գինը սկսում է 5 հազար դրամից եւ հասնում 50 հազար դրամի` կախված հաշիշի որակից: Ավելին, Երեւանի յուրաքանչյուր թաղամասում կա «բառիկ» (մինի նարկոբարոն), որն զբաղվում է թմրանյութի իրացմամբ, եւ բոլորը գիտեն նրա եւ նրա կողմից առաջարկվող ծառայությունների մասին: «Պլանը ինչ է, ընդամենը նապաստակի «կայֆ»: Լուրջ եմ ասում. մի մարդ, որը «պլան է ուռում», ինքը իր շողքից վախենում է: Կողքից, որ մարդ է գալիս, ասում է. «Արա, ինչ անեմ, որ չջոգեն ուռած եմ»: Կամ, որ ընկերներով նստած են, մի թույլ հումորից տրամադրությունը բացվում, ծիծաղում է, բայց որ ասես կախվածություն է առաջացնում, չէ: Պարզապես ուռում, ուռում, ասում է` սա ոնց որ էն չի, սպասի են մյուս կայֆից փորձեմ: Փորձում է ընկնում է կրակը», – պատմում է մեր զրուցակիցը: Նրա խոսքերով, թմրամոլները հիմնականում իրենց «կայֆիկները» սկսում են «մակ» (կակաչ) կոչվող բույսից. դրա գլխիկի կաթը կարելի է խմել եւ սրսկվել: Սակայն ըստ թմրամոլի՝ «կայֆի» շատ «աղբյուրներ» կան. «Դրանցից են խանգան, հերոինը, չեռնյաշկան: Օրինակ` 1 գրամ՝ 2-3 բաժին, չեռնյաշկան մշտական հաճախորդների համար 40-45 հազար դրամ է: Մեծ դոզա ընդունողների համար 2 գրամը հերիքում է ընդամենը մեկ օր: Իսկ արդեն լուրջ թմրամոլների համար օրական մեկ դոզա ընդունելու համար 120 հազար դրամ գումար է անհրաժեշտ: Ամենաթանկը փոշիներն են, որ հասու են միայն հարուստներին»: Թմրանյութերի հետ կապված հանցագործությունները հետեւյալ պատկերն ունի. 2004թ.-ին 300 հանցագործություն, 2009թ.՝ 520:
Թմրակախվածության ամենաահավոր եւ պարտադիր փուլը «լոմկան» է, երբ թմրաքաղցից նաեւ ահավոր ցավեր են ունենում, ինչը իրենք թմրամոլները նկարագրում են որպես մսաղաց: Ի դեպ, առավելագույնը 15 տարի անց թմրամոլները այլեւս ոչնչից «կայֆ» չեն ստանում. թմրանյութը գործածում են, որ ցավ չունենան, կարողանան քայլել: Մեր մյուս զրուցակիցը, ում որդին թմրամոլ է եւ գողության մեղադրանքով դատապարտված, պատմեց, որ նա այնքան թմրանյութ է օգտագործել, որ օրգանիզմի 1, 4-ը չկա: «Նա արդեն երակ էլ չունի. բոլոր երակները քայքայված են: Գլխավոր երակից էր սրսկվում, հետո վզից, հիմա կոնքի կողմերը մի տեղ կա: Մոտ 150 տուն թալանելու համար նրան ազատազրկման են դատապարտել՝ 10 տարի: Բժիշկն ասում է, որ նա այնքան չի ապրի, որ իր պատիժը հասցնի մինչեւ վերջ կրել: Իսկ գողություններն արել է թմրանյութ ձեռք բերելու համար: Բանտում էլ «ղումարով» է թմրանյութ ճարում», – մանրամասնեց թմրամոլի մայրը: Նա հիշեց, որ որդին գերդոզավորումից մի քանի անգամ հազիվ է մահից փրկվել: «Երբ շատ են դոզա ընդունում, հայտնվում են անգիտակից վիճակում. դրա փրկությունը աղաջուրն է: Աղաջուրը բացում էինք ջրով, 10 ասեղ վզից սրսկում, որ հետ գա: Բացի դրանից, զաժիգալկով էնքան էինք մատները վառել, որ ոսկորին էր հասել, եղունգները հալվել էին: Էլ ուրիշ ձեւ չկա. Կա՛մ պետք վառես, որ ցավը խփի ուղեղին, հետ գա, կա՛մ մեռնելու է: Հասկանում ենք՝ այնպիսի իրավիճակ է ստեղծվում, որ ծնողը որդուն սեփական ձեռքերով վառում է», – պատմեց ծնողը՝ միաժամանակ նկատելով, որ հրապարակման միջոցով անհնար է թմրամոլության դեմ պայքարել: Ըստ կնոջ պարզ տրամաբանության՝ եթե դեղը բանտ է հասնում ու շրջանառվում, ապա ուզում ես՝ քեզ կիսի, այն Հայաստան մտնելու է: Սակայն այդ քայլին գնալուց առաջ պետք է հիշել, որ թմրամոլությունը այն հիվանդությունն է, որով մարդիկ հիվանդանում են ինքնակամ: Ավելին՝ ամենադաժան թշնամին հակառակորդին այդպես տանջամահ չի անի, ինչպես որ թմրամոլներն իրենք իրենց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում