Իրանցի զինվորականները պնդում են, որ վերջին տարիների ընթացքում տասնյակ անօդաչու թռչող սարքեր ներխուժել են Իսրայելի օդային տարածք` ՀՀՊ համակարգի պատրաստվածությունը ստուգելու և տեղեկատվություն հավաքելու նպատակով, գրում է AP գործակալությունը:
Իրանցի զինվորականների պնդմամբ` 2006.թ Երկրորդ Լիբանանյան պատերազմից հետո տասնյակ անօդաչու սարքեր ներխուժել են Իսրայելի տարածք Լիբանանի կողմից և որպես կանոն իսրայելական ՀՀՊ-երը չեն նկատել:
Իսրայելցի զինվորականներն իրենց հերթին հայտարարել են, որ իրանցիների պնդումները չեն համապատասխանում իրականությանը:
Հիշեցնենք. հոկտեմբերի 6-ին Իսրայելի ռազմաօդային ուժերը խփեցին չճանաչված անօդաչու թռչող սարք, որը հարավից խախտել էր երկրի օդային տարածքը:








































