«Ձմեռային վիրուսների մոտենալը հրաշալի առիթ է հարցնելու ֆրանսիացիներին նրանց հիգիենիկ սովորույթների մասին»,– գրում է Le Figaro-ն:
Հարցումների համաձայն՝ ֆրանսիացիների 12,5 %-ը, դուրս գալով զուգարանից, միշտ չի, որ լվանում է ձեռքերը, իսկ 55 %-ը չի մտածում ձեռքերը լվանալու մասին հասարակական տրանսպորտից օգտվելուց հետո: Միայն հարցվածների 21,4 %-ն է ձեռքերը լվանում օրական 10 անգամ:
Ֆրանսիացիները հիգիենային ավելի մեծ ուշադրություն են դարձնում, երբ սնունդ են պատրաստում: 86,6 %-ն ասել է, որ ուտելիք պատրաստելիս պարբերաբար լվանում է ձեռքերը:
Հրատարակությունը նկատում է, որ առավել մաքրասեր են 18-34 տարեկան ֆրանսիացիները։
Le Figaro-ն նշում է, որ ֆրանսիացիների միայն 18 %-ն է լոգանք ընդունում շաբաթը մեկ անգամ, իսկ 61 %-ը պնդում է, որ ավելի հաճախ է ընդունում: Ինչ վերաբերում է ցնցուղին, ապա 67,7 %-ն ամեն օր է ցնցուղ ընդունում, սակայն 20 %-ն այն ընդունում է երկու օրը մեկ կամ ավելի հազվադեպ։







































